Ներքաղաքական ապակայունություն հրահրելու երրորդ փորձն է նախապատրաստվում. Փաշինյան (տեսանյութ)
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն իրավունք չունեն կառույցից հեռացնել որևէ այլ անդամ երկրի, ճեպազրույցում ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների զեկույցին՝ Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
«Ակնհայտ է, որ անդամ երկրներն իրավունք չունեն անդամ երկրին հեռացնել կազմակերպությունից: Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում, հաշվի առնելով, որ համընկնում են անդամ երկրները, հետաքրքիր է, թե ինչու Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում: ԵԱՏՄ-ի հետ կապված՝ մեր պատմության մեջ առաջին անգամն է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե ձգում է դեպի ինքը, այլ անուղղակի կերպով ասում է՝ ձեզ կհեռացնենք մեզնից»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ նախորդող շրջանում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները տնտեսական և քաղաքական առումով չեն հանգեցրել այն հետևանքներին, որոնց ձգտում էին Հայաստանում և երկրից դուրս գտնվող շրջանակները:
«Հայաստանում իշխանությունը փոխելու արդեն երրորդ փորձն է լինելու: Առաջինը՝ 2023 թվականի իրադարձություններն էին, երբ Ղարաբաղում` ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, նպատակն էր մարդկանց հոսքն ուղղել դեպի Հայաստան և զուգահեռաբար քաղաքական իշխանությունը փոխելու կոչեր էին հնչեցվում, հաջորդը՝ 2026 թվականի հունիսի հերթական խորհրդարանական ընտրություններն էին, հիմա երրորդ փորձն է նախապատրաստվում: Այստեղ տնտեսական բաղադրիչ չկա, քաղաքական բաղադրիչի հետ գործ ունենք, նպատակը Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելն է, դե-ֆակտո, հետո նաև դե-յուրե Հայաստանին անկախությունից զրկելը: Հայաստանի պետությունը բավական չափով դիմակայուն է և կհաղթահարի նաև այս իրավիճակը»,- նշել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն անդրադարձավ նաև զեկույցում ներկայացված տնտեսական հետևանքներին:
«Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ՝ կապրենք, կտեսնենք: Մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանությանը պաշտպանությունը, մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիան, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց են ներկայացրել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
Հոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները մասամբ կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Կիլիան Մբապեն ցուցմունք է տվել կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործի շրջանակում