Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Art Basel Paris-ը վաղաժամ փակվում է Քննարկվել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսով Նվիրատվություն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին Սպասվում է առանց տեղումների եղանակ Ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ Դատարանը որոշել է՝ կարգալույծ հոգևորականների հայցը քննության ենթակա չէ Հայաստանը դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ- ից. անդամակցության հարցը քննարկվելու է նոյեմբերի 11- ին. Մասադիկով

Art Basel Paris-ը վաղաժամ փակվում էՔննարկվել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքըՓարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստումՍեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 2 ամսովՆվիրատվություն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանըԴոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներինՍպասվում է առանց տեղումների եղանակՈստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբԴատարանը որոշել է՝ կարգալույծ հոգևորականների հայցը քննության ենթակա չէՀայաստանը դե ֆակտո դուրս է եկել ՀԱՊԿ- ից. անդամակցության հարցը քննարկվելու է նոյեմբերի 11- ին. ՄասադիկովԱշխատատեղերի աննախադեպ աճ և աշխատավարձերի բարձրացում. սեպտեմբերի տպավորիչ ցուցանիշներըՄարսելում արգելք է սահմանվել բոլոր հանրահավաքների և ցույցերի վրաՀայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport ReportsՔննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինիՀաշտություն բնության հետՈւժեղ երկրաշարժ Տիբեթում. կան զոհերԱռաջիկա օրերին Ֆրանսիայում կարգելվեն անօրինական բողոքի ցույցերըCOP17․ ԿԳՄՍՆ տաղավարում սպորտի օր էՄոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակելՀայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026. World Travel AwardsՎոլոդիմիր Զելենսկին անընդունելի և սխալ է համարել Դոնալդ Թրամփի մեղադրանքներըՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ԱԺ ընտրությունների արդյունքներըՈւսանողական վիզան կարող է չեղարկվել ուսումը կիսատ թողնելու կամ դասերից բացակայելու դեպքում․ ԱՄՆ դեսպանատունՔրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ նա կալանավորվել էԷկոպարեկները գտել են անտառում կորած անչափահաս երեխաներինՆիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի պետ է նշանակելՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր հայտերի թիվը կտրուկ աճ է գրանցելԱրարատ-Արմենիան 0։4 հաշվով պարտվեց ԱԶ ԱլկմարինԳյումրու Մուշ թաղամասի փողոցներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏեսչական մարմնի կողմից կասեցվել է Սուլուգունի պանրի արտադրությունըԿերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետներըՍախարովի անվան մրցանակ` ի պատասխան Թրամփի պատժամիջոցներիՆրա բակային խաղաոճին հետևելը մեծ բավականություն է պարգևում«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի համաձայն անձանց տվյալները գաղտնի ենԼողալով՝ Օրեգոնից մինչև Մեքսիկայի սահման Սիմոնե Ինձագին` որպես Յուվենտուսի մարզչի հիմնական թեկնածուԿխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժըՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը կտրուկ աճել էՈստիկանները մեքենայից կատարված շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայումԱդրբեջանի կրթական հաստատություններում սահմանափակվել է TikTok սոցիալական ցանցի հասանելիությունըԱննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում է (տեսանյութ)Մադրիդի Ռեալը 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավԵրբ խաղում ես տասը հոգով, դա շատ բարդ էՀանդիպում Կինոդարանի ներկայացուցիչների հետԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը կոչ է արել Վրաստանին
Աշխարհ

Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ

Եվրահանձնաժողովը պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ։ Այն վերաբերում է երեք հիմնական խնդրի՝ կեղծ հայտարարություններին, ամրագրումների տվյալների միջոցով հնարավոր ֆիշինգային խարդախություններին և վճարովի առաջխաղացմանը, երբ որոշ կացարաններ որոնման արդյունքում ավելի բարձր դիրք են զբաղեցնում, սակայն դա միշտ չէ, որ հստակ նշվում է որպես գովազդ։ Ի՞նչ է հայտնի հետաքննության մասին և ինչպե՞ս պաշտպանվել առցանց խարդախություններից։

Արձակուրդը կարող է սկսվել ոչ թե հանգստով, այլ խաբեությամբ։ Ամրագրում եք հյուրանոց կամ բնակարան, վճարում, հասնում տեղ և պարզում՝ կացարանը գոյություն չունի, իսկ գումարն արդեն կորցրել եք։

Հենց նման խարդախությունների դեմ պայքարի համատեքստում է Եվրահանձնաժողովը հետաքննում Booking.com-ի գործունեությունը։ Հանձնաժողովը պետք է պարզի՝ արդյոք հարթակը բավարար միջոցներ ձեռնարկե՞լ է կեղծ հայտարարությունները, ֆիշինգային հարձակումներն ու օգտատերերին մոլորեցնող վճարովի առաջարկները կանխելու համար։

Խարդախության մեխանիզմները կարող են ավելի բարդ լինել, քան պարզապես գոյություն չունեցող բնակարան առաջարկելը։ Հանցագործները կարող են տիրանալ իրական սեփականատերերի հաշիվներին, կապ հաստատել արդեն ամրագրում կատարած հաճախորդների հետ և նրանցից լրացուցիչ գումար կամ տվյալներ պահանջել։

Սցենարը հաճախ նույնն է․ օգտատերը ամրագրում է կացարանը, վճարում, իսկ ճանապարհորդությունից առաջ հաղորդագրություն է ստանում՝ իբր սեփականատիրոջից կամ ամրագրման ծառայությունից։ Նրան ասում են, որ ամրագրումը հաստատելու համար պետք է կրկին վճարել կամ լրացուցիչ տվյալներ տրամադրել։

Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյա. «Օգտատերերը կարող են ժամանել իրենց արձակուրդի վայր, որտեղ կացության համար արդեն վճարել են, և պարզել, որ մուտք գործելու իրավունք չունեն։ Այս հասցեի հարևաններն ասում են՝ սա խարդախություն է»։

Եվրահանձնաժողովի մտահոգությունները հիմնված են նաև խարդախությունների վերաբերյալ տվյալների վրա։ Օրինակ, Նիդեռլանդների՝ խարդախությունների դեմ պայքարի կենտրոնի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կեսին Booking.com-ի հետ կապված ֆիշինգի վերաբերյալ ստացվել է 1072 հաղորդում։ Դրանց ավելի քան 90 տոկոսը վերաբերել է հենց Booking.com-ին, իսկ արձանագրված վնասը գերազանցել է 82 հազար եվրոն։

Հանձնաժողովը ցանկանում է պարզել՝ ինչպես է Booking.com-ը գնահատել իր հարթակի ռիսկերը, որքան արագ է արձագանքել բողոքներին և ինչ միջոցներ է ձեռնարկել կեղծ հայտարարությունները հեռացնելու ու կրկնվող խարդախությունները կանխելու համար։

Հետաքննության մյուս ուղղությունը վճարովի առաջխաղացումն է։ Որոշ կացարաններ կարող են համացանցում ավելի տեսանելի դառնալ, առաջնահերթորեն ցուցադրվել, բայց ոչ թե իրապես բարձր ռեյտինգի, այլ՝ ավելի բարձր միջնորդավճար վճարելու միջոցով։ Կարգավորող մարմինները ստուգելու են՝ արդյոք օգտատերը հստակ հասկանո՞ւմ է՝ առաջարկը բարձր դիրքում հայտնվել է համապատասխանության, թե՞ վճարովի առաջխաղացման պատճառով, և արդյոք պատշաճ նշվո՞ւմ է՝ ով է վճարել գովազդի համար, և ինչու է այն ցուցադրվում։ ԵՄ տեխնոլոգիական հարցերով պատասխանատու Հեննա Վիրկունեն․ «Եվրոպացիները պետք է կարողանան իրենց արձակուրդները ամրագրել՝ առանց խաբեության ենթարկվելու վախի»։

Հետաքննությունն իրականացվում է «Թվային ծառայությունների մասին» օրենքի՝ DSA-ի շրջանակում։ Այն խոշոր առցանց հարթակներից պահանջում է բացահայտել և նվազեցնել համակարգային ռիսկերը։

Եթե խախտումները հաստատվեն, Booking.com-ը կարող է տուգանվել տարեկան համաշխարհային շրջանառության մինչև 6 տոկոսի չափով։ Սակայն հետաքննությունը դեռ նախնական փուլում է, և վերջնական որոշում չկա։

Booking.com-ն իր հերթին հայտարարել է, որ գործակցում է Եվրահանձնաժողովի հետ։ Ընկերությունը պնդում է, որ անվտանգությունը, վստահությունը և անձնական տեղեկատվության պաշտպանությունն իր առաջնահերթություններն են, և շարունակելու է աշխատել կառավարությունների, կարգավորող մարմինների, իրավապահների ու ոլորտի գործընկերների հետ՝ կիբեռհանցագործությունների և առցանց խարդախությունների դեմ պայքարելու համար։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆայն Գեյլը ողջունել է հետաքննությունը՝ ընդգծելով, որ սպառողները պաշտպանության կարիք ունեն հենց հիմա։ «Քանի՞ մարդ դեռ պետք է կորցնի իր արձակուրդի գումարը, մինչև Booking.com-ը վերահսկողություն հաստատի այս խնդրի նկատմամբ։ Անընդունելի է, երբ հաճախորդները ստիպված են սեփական ուժերով պարզել՝ իրենց ամրագրած կացարանն իրականում գոյություն ունի՞»։

Խնդիրը, սակայն, միայն Booking.com-ին չի վերաբերում։ Սպառողների պաշտպանության եվրոպական կազմակերպությունները նույնպես ահազանգում են առցանց ծառայությունների միջոցով խարդախությունների աճի մասին։ Եվրոպական կենտրոնական բանկի 2024 թվականի տվյալներով՝ առցանց խարդախությունների ընդհանուր վնասը գնահատվել է 4,2 միլիարդ եվրո, իսկ դեպքերի տարեկան աճը՝ 17 տոկոս։

Մինչ հետաքննությունը շարունակվում է, ճանապարհորդներին խորհուրդ է տրվում զգուշանալ վճարման նոր և անսպասելի պահանջներից, չանցնել կասկածելի հղումներով և ցանկացած լրացուցիչ վճարում հաստատելուց առաջ ստուգել կոնտակտի իսկությունը պաշտոնական հավելվածում կամ կայքում։