Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե կան մարդիկ, որոնք գործելու են հանրապետականների մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացել Սպիտակ տունը նորից հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև Կոնգրեսի ընտրությունը Զորամասի գազամատակարարման ենթակառուցվածքը կհանձնվի Գազպրոմ Արմենիա ընկերությանը Արսենալը փրկվեց պարտությունից Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա ՆԳ նախարարությունում բարեվարքության մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակական են (տեսանյութ) Սիմֆոնիկ Եվրոպա Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ) Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ-ում հեռացնելու իրավունք չունեն. վարչապետ Կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել. վարչապետ Կառավարությունը 148,5 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել միջնադարյան բացառիկ ձեռագրերի ձեռքբերման համար Թեհրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենա

Եթե կան մարդիկ, որոնք գործելու են հանրապետականների մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացելՍպիտակ տունը նորից հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև Կոնգրեսի ընտրությունըԱյս պահին Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)Զորամասի գազամատակարարման ենթակառուցվածքը կհանձնվի Գազպրոմ Արմենիա ընկերությանըԱրսենալը փրկվեց պարտությունիցՃարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկաՆԳ նախարարությունում բարեվարքության մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակական են (տեսանյութ)Սիմֆոնիկ ԵվրոպաԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ-ում հեռացնելու իրավունք չունեն. վարչապետԿարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել. վարչապետԿառավարությունը 148,5 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել միջնադարյան բացառիկ ձեռագրերի ձեռքբերման համարԹեհրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենաՀայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. ՓաշինյանԳիտական նոր նախագիծ արհեստական բանականության ոլորտումԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵրևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՆերքաղաքական ապակայունություն հրահրելու երրորդ փորձն է նախապատրաստվում. ՓաշինյանԱրմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվելԽաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. ՄիրզոյանԱռաջարկվում է 3 հիմնական փուլ, որոնցից առաջինը կրթական էլեկտրոնային վաուչերներն ենՄինչև 250 հազար դրամի կրթական վաուչեր և մինչև 300 հազար դրամի աջակցություն․ զբաղվածության նոր ծրագիրը՝ 2027 թ․-իցCOP17-ի Կանաչ գոտում ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը (ֆոտոշարք)Սուրեն Պապիկյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ (տեսանյութ)Վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈւղիղԿիբերսպառնալիքի պատճառով Եվրոպայում պետական կառույցների ու հիվանդանոցների կայքեր են անջատվելԾանոթացե՛ք «Քաղաքային կենսաբազմազանության գոտու» հոկտեմբերի 22-ի ծրագրինՆալբանդյան 128 և Ալեք Մանուկյան 2/2 հասցեներում ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված կրպակները (տեսանյութ)ԵՄ-ն կրկին քննարկում է Ուկրաինայի հարցով Պուտինի հետ բանակցողի նշանակման հարցը. PoliticoԴատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հայցի հիման վրա հարուցված վարույթըՃանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն (տեսանյութ)Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են տարբեր մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդունՀոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-նՍյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցերՈւկրաինան պատրաստ է սառեցնել պատերազմն առաջնագծում․ ԶելենսկիԿառավարության 2026 թվականի հոկտեմբերի 22-ի հերթական նիստը (ուղիղ)Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոցԵս կարգավորել եմ բոլոր պատերազմները, իսկ Խաղաղության մրցանակը տվեցին մի երիտասարդ կնոջՍտեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքըԻ՞նչ կտա Հայաստանին ԱՄԷ-ի հետ Ազատ առևտրի համաձայնագիրըԿամուրջը դեռ ավերակ է, երկխոսությունը՝ ընթացքի մեջ․ «Ռադիոլուրը»՝ Անիի պատմական կամրջի թուրքական կողմումՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի մուտքը Ռուսաստան արգելվել է․ պատճառը դեռ անհայտ էԵրևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններՌուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել եռակողմ բանակցություններըՀայաստանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին բխում է մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունիցՄակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջՔննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարներըԵրևանում շարունակվում են շենքերի և հուշարձանների գեղարվեստական լուսավորման աշխատանքները
Մշակույթ

Կառավարությունը 148,5 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել միջնադարյան բացառիկ ձեռագրերի ձեռքբերման համար

ՀՀ կառավարությունը բյուջեի պահուստային ֆոնդից 148,5 մլն դրամ կհատկացնի պատմամշակութային և գիտական բացառիկ նշանակություն ունեցող երկու հայկական ձեռագրերի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման նպատակով։ Դրանք կհամալրեն Մատենադարանի գիտական հավաքածուն։

Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ տարբեր երկրներում գտնվող հայկական մշակութային արժեքների ձեռքբերումն ու հայրենադարձությունը Կառավարության շարունակական քաղաքականության կարևոր ուղղություններից են։ Այդ արժեքները համալրում են մեր թանգարանների հավաքածուները։

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է ձեռք բերել Ջեսելսոնի մասնավոր հավաքածուի հինգ հայկական ձեռագրերից երկուսը։ Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի օգոստոսի 20-23-ը Վիեննայում հանդիպել է հավաքածուի ներկայիս սեփականատեր, «INLIBRIS Gilhofer Nfg. GmbH» ընկերության տնօրեն Հյուգո Վեցչերեկի հետ և քննարկել ձեռագրերի ձեռքբերման պայմանները։ Բանակցությունների արդյունքում հինգ ձեռագրերը մեկ փաթեթով ձեռք բերելու համար նախապես առաջարկված 600 հազար եվրո ընդհանուր արժեքը նվազեցվել է մինչև 505 հազար եվրո՝ ներառյալ բոլոր հարկերն ու այլ վճարները։ Սեփականատերը համաձայնել է նաև առնվազն վեց ամիս ժամկետով Մատենադարանին շնորհել առաջնահերթ գնորդի կարգավիճակ։

Նախարարը նշել է, որ հավաքածուում ընդգրկված երկու ձեռագրերի բացառիկ արժեքը հաստատել են ինչպես Մատենադարանի ձեռագրերի գնահատման հանձնաժողովը, այնպես էլ միջազգային հեղինակավոր գիտնականները, որոնց երաշխավորական նամակները ներկայացված են նախագծին կից։

«Վերջին երեք տարում սա կլինի արդեն չորրորդ ձեռագիրը, որը պետության աջակցությամբ ձեռք ենք բերում Մատենադարանի համար»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Սարգիս Պիծակի 1353 թվականի ժողովածուն՝ բացառիկ գիտական և արվեստաբանական արժեք

Ձեռագրերից մեկը, ըստ Ժաննա Անդրեասյանի, 1353 թվականին Կիլիկիայի Դրազարկի վանքում նշանավոր գրիչ և ծաղկող Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուից է, որի գնահատված արժեքը 250 հազար եվրո է։ Մատյանը պարունակում է ճառեր, սրբերի վարքեր և պարականոն բնագրեր։ «Պիծակը կիլիկյան մանրանկարչական արվեստի լավագույն ներկայացուցիչներից է և մեր մանրանկարչության ամենաերևելի դեմքերից մեկը։ Մեզ Պիծակից հայտնի է շուրջ չորս տասնյակ մատյան, որոնցից չորսում պահպանվել է նաև նրա ինքնանկարը»,- նշել է նախարարը։

Մատենադարանում ներկայում պահվում են Պիծակի գրչին պատկանող կամ նրան վերագրվող ավելի քան տասը ձեռագրեր։ Ձեռքբերման ենթակա մատյանը պատկանում է Պիծակի ստեղծագործական գործունեության ուշ շրջանին։ 1353 թվականից հետո նրա ընդօրինակած և ծաղկած որևէ այլ մատյան հայտնի չէ, ինչն այս ձեռագրին հաղորդում է առանձնահատուկ կենսագրական և արվեստաբանական նշանակություն։

«Ձեռագրի կազմին ամրացված է փղոսկրե հարթաքանդակ, որը մինչ օրս բավարար գիտական ուսումնասիրության չի արժանացել։ Սա բացառիկ հնարավորություն է՝ ձեռագիրը և փղոսկրե հարթաքանդակը մեկ ամբողջության մեջ պահպանված տեսնելու, ինչպես նաև ուսումնասիրելու դրա ծագումը, թվագրումն ու գործառույթը և բացահայտելու միջնադարյան ձեռագրական ու կիրառական արվեստների փոխառնչությունները»,- ներկայացնելով նախագիծը՝ ասել է նախարարը և հավելել, որ Մատենադարանում վերջին տարիներին ձևավորված լաբորատոր ենթակառուցվածքները նոր հնարավորություններ են ստեղծում նման արժեքների համակողմանի գիտական ուսումնասիրության համար։

Հատկանշական է, որ Մատենադարանում է պահվում նաև Էջմիածնի Ավետարանը՝ փղոսկրե կազմատախտակներով։ Նոր ձեռագրի ձեռքբերումը հնարավորություն կտա համեմատական ուսումնասիրության ենթարկել հայկական ձեռագրերի հետ առնչվող փղոսկրե արվեստի բացառիկ նմուշները։

Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցի լավագույն նմուշներից մեկը

Երկրորդ ձեռագիրը 1695 թվականին Սպահանում՝ Նոր Ջուղայում, Ազարիա գրչի ընդօրինակած և ծաղկած Ավետարանն է, որի գնահատված արժեքը 95 հազար եվրո է։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մատյանը դասվում է Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցի լավագույն նմուշների շարքին։ Այն աչքի է ընկնում հարուստ գունաշարով, տերունական պատկերներով, սուրբգրային տեսարաններն արտացոլող մանրանկարներով, լուսանցազարդերով և զարդատառերով, ինչպես նաև Նոր Ջուղայի դպրոցին բնորոշ նուրբ գծանկարչությամբ։

«Մեզ հետ կապվում են տարբեր մասնավոր հավաքածուների, աճուրդների ներկայացուցիչներ և առաջարկում որոշակի բացառիկ նմուշներ: Ընդ որում՝ ոչ միշտ է, որ մենք խոսում ենք գնելու մասին. օրինակ՝ այս պահին բանակցում ենք անվանի քանդակագործ և նկարիչ Արտո Չաքմաքչյանի ընտանիքի հետ: Ընտանիքը պատրաստվում է անվանի արվեստագետի ամբողջ հավաքածուն նվիրաբերել պետությանը՝ որոշակի ծախսեր հոգալու պայմանով»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝  վերջին երկու տարում թանգարաններն ավելի քան կրկնապատկել են սեփական եկամուտները: Ուշադրություն է դարձվում նաև նոր ենթակառուցվածքների ձևավորմանը, ինչպես նաև հուշանվերային խանութներին, որոնք թանգարանային գործունեության կարևոր մաս են:

Ձեռագրերի ձեռքբերումը՝ գիտության ֆինանսավորման շրջանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով որոշման ընդունումը, ընդգծել է՝ Կառավարության պահուստային ֆոնդից  տրվող միջոցները նույնպես ուղղված են գիտության ֆինանսավորման աճին: Մասնավորապես՝ 148,5 մլն դրամը կհատկացվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի շրջանակում:

Միաժամանակ, «Մատյանների տունդարձը» նախաձեռնության շրջանակում Մատենադարանը նախատեսում է նախաձեռնել համահայկական դրամահավաք՝ Ջեսելսոնի հավաքածուի բոլոր հինգ հայկական ձեռագրերի ձեռքբերման նպատակով։