Ռեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտը
Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ մտադիր են ներկա գտնվել «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին հայտնում է հեղինակավոր L’Équipe պարբերականը։
Ինչպես տեղեկացնում է սկզբնաղբյուրը, «արքայական» ակումբը որոշել է դադարեցնել մրցանակաբաշխության բոյկոտը։ Արդեն հոկտեմբերի 26-ին մադրիդյան գրանդը ներկայացնող հավակնորդները կմեկնեն Լոնդոն՝ մասնակցելու տարվա գլխավոր ֆուտբոլային երեկոյին։
Հիշեցնենք, որ 2024 և 2025 թվականներին «սերուցքայինները» ցուցադրաբար հրաժարվել էին մասնակցել միջոցառմանը՝ չնայած այն հանգամանքին, որ երկու տարում էլ թիմի ֆուտբոլիստներն ընդգրկված էին հավակնորդների եզրափակիչ ցուցակում։ Հակամարտության պատճառը 2024 թվականի քվեարկության արդյունքներն էին․ Մադրիդում անարդարություն և անհարգալից վերաբերմունք էին համարել այն փաստը, որ պատվավոր մրցանակը բաժին էր հասել «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիին, այլ ոչ թե «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։
«Ոսկե գնդակ-2026»-ին հավակնում են մադրիդյան ակումբի չորս ֆուտբոլիստներ՝ Կիլիան Մբապեն, Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգհեմը և Մարկ Կուկուրելյան։ Բացի գլխավոր մրցանակից, «Ռեալի» ներկայացուցիչները հավակնում են նաև այլ անվանակարգերի, այդ թվում՝ տարվա լավագույն դարպասապահի և լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակներին։
armsport.am


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Երևանի թիվ...
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
ՀՀ ՇՄ նախարարը 2 տարի ժամկետով ընտրվեց COP17-ի նախագահ
Երբ ցանկանում էիք «ավարտին հասցնել գործը», Իրանն ավելի հզորացավ. Աբբաս Արաղչի
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո