Երբ ցանկանում էիք «ավարտին հասցնել գործը», Իրանն ավելի հզորացավ. Աբբաս Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հակաիրանական հռետորաբանությանը՝ նշելով, որ Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ։ «Նախորդ անգամ, երբ ցանկանում էիք «ավարտին հասցնել գործը», Իրանն ավելի հզորացավ։ Ցանկանո՞ւմ եք կրկին փորձել բախտը։ Խնդրեմ։ Բայց զգո՛ւյշ եղեք. մենք էլ ունենք չավարտված գործեր», - նշել է Արաղչին։
Նրա խոսքով՝ Նեթանյահուն ԱՄՆ-ին ներքաշում է հերթական պատերազմի մեջ «բանտից խուսափելու համար»՝ անկախ նրանից, թե ինչ հետևանքներ կունենա դա Իսրայելի և առավել ևս՝ ԱՄՆ նախագահի համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Իսրայելի վարչապետ Նեթանյահուին վերջինիս վերընտրվելու հարցում։ Նա բարձր է գնահատել Նեթանյահուի առաջնորդությունն Իրանի հետ հարաբերություններում՝ պնդելով, որ Իսրայելին ղեկավարի պաշտոնում անհրաժեշտ է հենց նրա մակարդակի գործիչ։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Երբ ցանկանում էիք «ավարտին հասցնել գործը», Իրանն ավելի հզորացավ. Աբբաս Արաղչի
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո