Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ում նոր ընդդիմության ձևավորման հարցը. Փաշինյանի դիրքորոշումը (տեսանյութ) 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն Շիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ) ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները Կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև երկարաժամկետ բարեկեցության խնդիր է COP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցը Էլինա Դանիելյանը CE Gambit Bonnevoie-ի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության փոխչեմպիոն Քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունը Ենոքավան–Կարմիրգյուղ հիմնանորոգվող ճանապարհին ժայռային ապարների պայթեցման աշխատանքներ են իրականացվում (տեսանյութ) Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Վարպետաց դաս՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար (տեսանյութ) Մարտունու արվեստի դպրոցը համալրվել է գույքով և պարագաներով

ՀՀ-ում նոր ընդդիմության ձևավորման հարցը. Փաշինյանի դիրքորոշումը (տեսանյութ)1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԿենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև երկարաժամկետ բարեկեցության խնդիր էCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըԷլինա Դանիելյանը CE Gambit Bonnevoie-ի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության փոխչեմպիոնՔննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունըԵնոքավան–Կարմիրգյուղ հիմնանորոգվող ճանապարհին ժայռային ապարների պայթեցման աշխատանքներ են իրականացվում (տեսանյութ)Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներիՎարպետաց դաս՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար (տեսանյութ)Մարտունու արվեստի դպրոցը համալրվել է գույքով և պարագաներովԱնդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունըՀայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մեր տղաները պատմություն են կերտումՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայների նախնական պատկերըՄբապեն մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էՅուրաքանչյուր մարդ յուրահատուկ է իր առանձնահատկություններով. Արև-երեխաների Արև թատրոնում (ֆոտոշարք)Ժամանակն է՝ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. քաղաքապետԴատախազությունը Երևանի թիվ 7 շուկա ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայրԺամանակն է՝ ստուգումներ անցկացնել նաև մետրոպոլիտենում. քաղաքապետՎենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիքԹբիլիսիում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի երթԷլեկտրատրանսպորտի աշխատանքի ժամերը կավելանան. քաղաքապետԱյս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինիՔննիչ հանձնաժողովը նիստ կգումարիԷրդողանի գլխավոր խորհրդականը պաշտոնանկ է արվելՎարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանըԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը (տեսանյութ)Naré-ն վերադարձավ հայրենիք հաղթական մրցանակով (ֆոտոշարք)Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվովՎուչիչը ճանաչել է պարտությունըՍպասվում է առանց տեղումների եղանակԼուլա դա Սիլվան կդառնա Բրազիլիայի պատմության մեջ ամենատարեց նախագահըԼոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկություններըԱրթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 13 ահազանգ․ ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԳևորգ Պապոյանը ներկայացրել է ՔՊ կուսակցության արձանագրած արդյունքները հոկտեմբերի 25-ի ընտրություններումՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈւմ հետ է կիսել Նարեն իր հաղթանակը«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց հաղթարշավը միջազգային բեմերումՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթումGreen Rock-ը Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրի համար արժանացել է International Property Awards-ի հնգաստղանի մրցանակինԹրամփը վստահ է, որ ընտրությունում հանրապետականները կհաղթենՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինըԱվարտվել է քրեական վարույթի նախաքննությունըՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցվածՎիեննան անցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցի
Հայաստան

Վարպետաց դաս՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության դատախազությունը Երևանի պետական համալսարանի և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթը։

Դատախաղ-մրցույթը նվիրված է Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության հիմնադրման 108-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, կարևորել էր, որ երիտասարդ իրավաբանները ճանաչեն այն մարդկանց, ում պրոֆեսիոնալիզմն ու պետականամետ գործունեությունը նպաստել են դատախազության ինստիտուտի զարգացմանը։

Այսօր, դատախաղ-մրցույթի շրջանակում, Դատախազությունը Երևանի պետական համալսարանում կազմակերպել էր Վարպետաց դաս, որին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթին մասնակցելու համար հայտեր են ներկայացրել 55 ուսանողներից բաղկացած  14 թիմեր։

«Ուրախ եմ, որ այդ թիմերը Հայաստանում գործող՝ իրավագիտության ֆակուլտետներ ունեցող՝ Երևանում և մարզերում տեղակայված գրեթե բոլոր բուհերից են։ Շնորհակալ եմ բոլորիդ այսչափ կարևոր թեմայով հայտարարված դատախաղ-մրցույթին ցուցաբերած բարձր հետաքրքրվածության ու ակտիվության համար»,- ողջունելով ուսանողներին՝ նշել է Աննա Վարդապետյանը։

«Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելուց հետո, ինձ համար նպատակ նախանշեցի, որ մեր աշխատանքով պետք է ձգտենք լավագույն իրավաբաններին հրավիրել Դատախազություն՝ ծառայելու պետական շահին, որովհետև այն, բացի մասնագիտական կարողությունից, շատ պատվաբեր աշխատանք է»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը և հավելել, որ ակնկալում է՝ այս նախաձեռնությունը կնպաստի երիտասարդ իրավաբանների շրջանում բարեվարքության, մասնագիտական էթիկայի, պատասխանատվության և արդար մրցակցության մշակույթի ամրապնդմանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս կարևորել է Դատախազության նախաձեռնությունն ու ընդգծել, որ այն իրականացվում է ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում գործող՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի շրջանակում։

Վարպետաց դասի շրջանակում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ֆիլիանա Բելլույանը, նույն Վարչության դատախազ Նորայր Նազարյանը և ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականներ Մանե Մարկոսյանն ու Էլեն Մարգարյանն անդրադարձել են պետական շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի, ներկայացրել են դատախաղ-մրցույթի կանոններն ու պատասխանել մրցույթի մասնակիցների հարցերին։

Դատախաղ-մրցույթի բանավոր փուլը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 30-31-ին, իսկ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ փուլերը՝ նոյեմբերի 1-ին։