Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինայի հարվածները չեն ազդել համաշխարհային գների վրա Բանակի սահմանափակման հարցերը քննարկման ենթակա չեն. Զելենսկի Երևանում և շրջանների մեծ մասում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև ՀՀ ԱԳՄԱ նախարարի բացման խոսքը COP17-ի «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով ֆորումին (տեսանյութ) Արձանագրվել է ընտրակաշառքի մեկ դեպք․ ՆԳ նախարար Երկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունեն Ռուսաստանից ժամանած քաղաքացիների շրջանում ձերբակալություններ են եղել․ Արփինե Սարգսյան Նարեի առաջին հարցազրույցը մանկական Եվրատեսիլում հաղթելուց հետո (տեսանյութ) ԿԳՄՍՆ հերթական գործակարգավարական խորհրդակցություն Դրական եզրակացություն՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթին Բնակարանային գողությամբ զբաղվող մեծաթիվ խմբեր ենք բացահայտել. ՆԳ նախարար Մեր երեք ըմբիշներն էլ դուրս եկան քառորդ եզրափակիչ

Ուկրաինայի հարվածները չեն ազդել համաշխարհային գների վրաԲանակի սահմանափակման հարցերը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիԵրևանում և շրջանների մեծ մասում առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրևՀՀ ԱԳՄԱ նախարարի բացման խոսքը COP17-ի «Բիզնես և կենսաբազմազանություն» խորագրով ֆորումին (տեսանյութ)Արձանագրվել է ընտրակաշառքի մեկ դեպք․ ՆԳ նախարարԵրկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունենՌուսաստանից ժամանած քաղաքացիների շրջանում ձերբակալություններ են եղել․ Արփինե ՍարգսյանՆարեի առաջին հարցազրույցը մանկական Եվրատեսիլում հաղթելուց հետո (տեսանյութ)ԿԳՄՍՆ հերթական գործակարգավարական խորհրդակցություն Դրական եզրակացություն՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթինԱրսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբԲնակարանային գողությամբ զբաղվող մեծաթիվ խմբեր ենք բացահայտել. ՆԳ նախարարՄեր երեք ըմբիշներն էլ դուրս եկան քառորդ եզրափակիչՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ 26.10.2026 (տեսանյութ)Սիսիան համայնքի Մայիսի 28 զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱրսեն Սաֆարյանի եւ դստեր հուզիչ պարը (տեսանյութ)Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցին վերադարձվել է. ԱԱԾՏիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերությունՄինչև 250 հազար դրամ՝ մասնագիտական ուսուցման համար․ կառավարությունը միավորում է զբաղվածության երեք ծրագիրԵրևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է․ Անահիտ ԱվանեսյանՀՀ-ում նոր ընդդիմության ձևավորման հարցը. Փաշինյանի դիրքորոշումը (տեսանյութ)1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունՇիրակի քրեական ոստիկանները մոտ 1 կգ մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԿենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև երկարաժամկետ բարեկեցության խնդիր էCOP17-ի կանաչ գոտում քննարկվել է պահպանվող տարածքներում կապի ապահովման հարցըԷլինա Դանիելյանը CE Gambit Bonnevoie-ի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության փոխչեմպիոնՔննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և հանդիպումների անհրաժեշտությունըԵնոքավան–Կարմիրգյուղ հիմնանորոգվող ճանապարհին ժայռային ապարների պայթեցման աշխատանքներ են իրականացվում (տեսանյութ)Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներիՎարպետաց դաս՝ «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար (տեսանյութ)Մարտունու արվեստի դպրոցը համալրվել է գույքով և պարագաներովԱնդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով. Արտենիի դպրոցի հայտարարությունըՀայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մեր տղաները պատմություն են կերտումՈվքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայների նախնական պատկերըՄբապեն մոլորակի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էՅուրաքանչյուր մարդ յուրահատուկ է իր առանձնահատկություններով. Արև-երեխաների Արև թատրոնում (ֆոտոշարք)Ժամանակն է՝ ամբողջությամբ անցնենք էլեկտրական ավտոբուսների. քաղաքապետԴատախազությունը Երևանի թիվ 7 շուկա ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայրԺամանակն է՝ ստուգումներ անցկացնել նաև մետրոպոլիտենում. քաղաքապետՎենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիքԹբիլիսիում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի երթԷլեկտրատրանսպորտի աշխատանքի ժամերը կավելանան. քաղաքապետԱյս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինիՔննիչ հանձնաժողովը նիստ կգումարիԷրդողանի գլխավոր խորհրդականը պաշտոնանկ է արվելՎարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանըԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին աշխարհի չեմպիոնը (տեսանյութ)
Հայաստան

Դրական եզրակացություն՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթին

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու նման բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փաթեթին: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը և ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննություն։ Այս մասին ասել է Զարուհի Բաթոյանը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 26-ի արտահերթ նիստում։

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Այն հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։

Ծավալուն օրենսդրական փաթեթը զեկուցողը ներկայացրել է հիմնական կետերով։ Փաթեթի քննարկումը հոկտեմբերի 1-ին հետաձգվել էր լրամշակման նպատակով․ այն նախապես քննարկվել էր աշխատանքային հանդիպումների ընթացքում։

Նախագծերի լրամշակված փաթեթով առաջարկվում է վերացնել նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոցի տեսակ՝ նկատի ունենալով, որ այն չի ենթադրում գործուն և արդյունավետ պաշտպանական միջոցառումների իրականացում, սահմանափակումների կիրառում, այլ ենթադրում է բռնություն գործադրած անձի նախազգուշացում ոստիկանության ծառայողի կողմից։ Լրամշակված տարբերակով նախատեսվում է, որ նախազգուշացման փոխարեն կիրականացվի կանխարգելիչ հաշվառում բռնություն գործադրած անձի վերաբերյալ, և նա դուրս չի մնա ոստիկանության և իրավապահ մարմինների ուշադրությունից միայն այն պատճառով, որ նրա նկատմամբ նախազգուշացում չի կիրառվի։

Առաջարկվում է բռնություն գործադրած անձի կողմից ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելը դարձնել պարտադիր բոլոր պայմաններում, ոչ միայն պաշտպանական որոշման, այլ նաև անհետաձգելի միջամտության որոշման կայացման պարագայում։ Նախատեսվում է, որ անհետաձգելի միջամտության որոշումը կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ ընտանիքի անդամի, զուգընկերոջ, ընտանիքի նախկին անդամի կամ նախկին զուգընկերոջ նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ բռնություն է կիրառվել։ Հստակեցվում է, որ անհետաձգելի միջամտության որոշման բացակայությունը կամ դրա ուժի մեջ մտնելը չի բացառում պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը։ Այս կետերից բացի, լրամշակվել են փաթեթի շատ այլ դրույթներ։

Հեղինակների առաջարկով օրենսդրական փաթեթը համալրվել է երկու այլ նախագծերով։

Պատգամավոր Քնարիկ Հարությունյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է փոխվելու բռնության ենթարկված որևէ անձի կյանքում այս օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում, ինչին ի պատասխան Զարուհի Բաթոյանը նշել է, որ պաշտպանական միջոցներից վերացվում է նախազգուշացման վերաբերյալ դրույթը՝ նկատի ունենալով դրա անարդյունավետությունը, խստացվում են ընտանեկան և կենցաղային բռնության համար սահմանված պատժի սահմանաչափերը, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքով։ «Նախագծով սահմանվում է, որ կգործի մեկ միասնական պետական թեժ գիծ, որի պարագայում օգնության դիմելու հնարավորությունը շատ ավելի հեշտ կլինի»,- ասել է Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ այժմ գործում են մի քանի թեժ գծեր։

Ի պատասխան պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցի՝ Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ 2020 թվականից ՀՀ կառավարությունը ֆինանսավորում է երկու ապաստարան։ Շուրջ 60 անձի համար պետական միջոցներ են հատկացվում։ Դրանք փակ տիպի ապաստարաններ են, որոնք ծառայություններ են մատուցում բռնության ենթարկված կանանց և նրանց խնամքի տակ գտնվող երեխաներին։ «Մենք այս նախագծով սահմանում ենք, որ միայն կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու դեպքում լինի տեղափոխություն ապաստարան։ Այսինքն՝ դա չի կարող պարզապես ցանկությամբ լինել»,- ասել է նախագծի համահեղինակը։ Նա հավելել է, որ ապաստարանների մասով աշխատանքները շարունակվում են՝ ՀԿ-ներին պատվիրակելու միջոցով։

Մտքերի փոխանակության ընթացքում Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ ուղղված աշխատանքներին ձեռնամուխ է եղել դեռևս 2017 թվականից, երբ դեռ պատգամավոր չէր։

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հարակից զեկույցում ընդգծել է օրենսդրական նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնվել է լայնածավալ արշավ ընտանեկան բռնության թեմայով, և օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է այդ նախաձեռնության շրջանակում։ «Կառավարությունը փորձել է հնարավորինս օժանդակել այս նախաձեռնությանը»,- շնորհակալություն հայտնելով փաթեթի հեղինակներին՝ ասել է ՆԳ նախարարը։ Արփինե Սարգսյանը հայտնել է, որ կառավարության կարծիքը փաթեթի վերաբերյալ դրական է, ներկայացված առաջարկները վերաբերել են փաթեթի կատարելագործմանը։ Մտքերի փոխանակության շրջանակում նախարարը հայտնել է, որ բռնության վերաբերյալ ոստիկանությանը կարող է հայտնել նաև ցանկացած այլ անձ։ Գործող օրենսդրությամբ բռնության մասին հաղորդում կարող է տալ միայն տուժած անձը։

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը և գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր հետաձգել փաթեթի քննարկումը, ինչը հանձնաժողովը չի ընդունել։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենսդրական նախաձեռնությանը։ Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում։