Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվի կազմակերպել այդ հանդիպումը։
CNN Türk-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ Թուրքիան կարող է կարևոր դեր ունենալ խաղաղ բանակցությունների գործընթացում։ «Ես անձամբ կարծում եմ, որ մեր հարաբերությունները նախագահի (Էրդողանի) հետ և նրա անձնական հարաբերությունները Թրամփի և Պուտինի հետ կարող են օգտակար լինել։ Իհարկե, եթե Թուրքիան կարողանա դա անել, մենք կընդունենք դա և շատ ուրախ կլինենք։ Այո, մենք պատրաստ ենք, մենք պատրաստ ենք նման հանդիպման Թուրքիայում», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ բանակցությունների առաջնահերթությունը պետք է լինի լիակատար և անվերապահ հրադադարը՝ հետագա վերահսկողության արդյունավետ մեխանիզմի ստեղծմամբ։ Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ու հետպատերազմյան վերակառուցումը։
Զելենսկին վերահաստատել է, որ Կիևը մտադիր չէ իրավականորեն հրաժարվել Ռուսաստանի կողմից գրավված տարածքներից կամ զիջել Դոնեցկի մարզի մնացած հատվածը։
Ավելի վաղ Զելենսկին Անկարայում հանդիպել էր Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել էին նաև խաղաղ բանակցությունների հեռանկարներն ու Պուտինի հետ հնարավոր հանդիպումը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կասկած է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի՝ նշելով, որ կողմերը դեռևս հեռու են բանակցային պայմանավորվածությունից։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան