Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում՝ Smart Customs («Խելացի մաքսատուն») ծրագրի գլոբալ միջոցառման շրջանակում, շարունակել է աշխատանքային հանդիպումները։ Աշխատանքային այցի շրջանակում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի հարկային և մաքսային միության գլխավոր տնօրինության (DG TAXUD) մաքսային ուղղության տնօրեն Մաթիաս Պեչկեի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության ընթացիկ և հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, քննարկվել են ԵՄ-ի հետ մաքսային ոլորտում ծրագրերի իրականացման միջոցով համագործակցության հեռանկարները, Ընդհանուր տրանզիտային կոնվենցիային (CTC) և Նոր համակարգչային տրանզիտային համակարգին (NCTS) առնչվող հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտին և ապրանքների ժամանումից առաջ տեղեկատվության տրամադրման մեխանիզմներին։
Աշխատանքային այցի շրջանակում ՊԵԿ նախագահը հանդիպել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային գլխավոր վարչության միջազգային համագործակցության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Գուո Սյուեյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ մաքսային համագործակցության զարգացմանը՝ հատկապես նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման և լիազորված տնտեսական օպերատորների ծրագրերի փոխադարձ ճանաչման ուղղություններով։
Հայկական կողմը ներկայացրել է ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների ուղղակի երկկողմ փոխանակման ձևաչափով առաջ շարժվելու իր նախընտրությունը։ Քննարկվել են լիազորված տնտեսական օպերատորների ծրագրերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ փաստաթղթի վերջնական համաձայնեցման և ստորագրման նախապատրաստման հարցերը։ Հայկական կողմը տեղեկացրել է ներպետական ընթացակարգերի գրեթե ավարտված լինելու մասին և հայտնել ստորագրմանն անցնելու պատրաստակամությունը։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան