Իլիանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Բուլղարիայի գործող նախագահի պաշտոնակատար Իլիանա Յոտովան հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 57.66 տոկոսը։ Նրա մրցակից՝ արևմտամետ ընդդիմության աջակցությունը վայելող Անդրեյ Գյուրովը, ստացել է 39.38 տոկոսը, գրում է BBC-ին։
Յոտովան հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության և բանակցությունների օգտին՝ դեմ արտահայտվելով Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը։ Գյուրովը, հակառակը, պաշտպանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը։
Ընտրություններն անցկացվել են Սև ծովում անվտանգության լարվածության ֆոնին՝ առևտրային նավերի վրա անօդաչու սարքերի հարձակումներից հետո, որոնցում կասկածվում է Ռուսաստանը։
Բուլղարիայի նախագահի լիազորությունները հիմնականում արարողակարգային են, սակայն նա ներկայացնում է երկիրը միջազգային հարաբերություններում և զինված ուժերի գերագույն հրամանատարն է։ Վերջնական ընտրական արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի։
62-ամյա Յոտովան նախագահի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնել է այս տարվա հունվարին, նախկինում զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը։
Ինչպես նշում է Financial Times-ը, Յոտովայի հաղթանակը կարող է Բուլղարիային ևս մեկ քայլով մոտեցնել Մոսկվային։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան