Ֆուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ է
«Ռասինգի» գլխավոր մարզիչ Խոսե Ալբերտո Լոպեսը խիստ քննադատության է ենթարկել Իսպանիայի Լա լիգայի 2026/2027 մրցաշրջանի 11-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած խաղի մրցավարությունը։
Սանտանդերի «Կամպոս դե Սպորտ դե Էլ Սարդիներո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է մադրիդցիների խոշոր՝ 3-0 հաշվով հաղթանակով, սակայն իսպանացի մասնագետը հատկապես դժգոհ է մնացել հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոյի՝ «Ռասինգի» դարպասին նշանակած 11-մետրանոց հարվածից։
Հանդիպման հաշիվը բացվել է 11-րդ րոպեին, երբ Կիլիան Մբապեն անվրեպ է իրացրել նշանակված տուգանային հարվածը։ Դրան նախորդել էր խաղի 10-րդ րոպեին «Ռասինգի» կիսապաշտպան Մատեո Պրատիի և ֆրանսիացի հարձակվողի միջև տուգանային հրապարակում տեղի ունեցած բախումը։ Շուտով Ջուդ Բելինգեմը կրկնապատկել է հյուրերի առավելությունը, իսկ դեռևս ընդմիջումից առաջ Յան Դիոմանդեն խփել է երրորդ գնդակը՝ վերջնականապես վճռելով խաղի ելքը։
«11-մետրանոցն ամեն ինչ գլխիվայր շրջեց։ Այդ դրվագում բացարձակ ոչինչ չկար, իսկ ֆուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ է։ Չեմ հասկանում, թե ինչու որոշ դեպքերում VAR-ը միջամտում է, իսկ որոշ դեպքերում՝ ոչ։ Այդ հանգամանքն ինձ խիստ անհանգստացնում է։ Մենք ունենք հզորագույն գործիք, բայց չգիտենք՝ ինչպես այն կիրառել, կամ միգուցե չենք ցանկանում։ Նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես օգտագործել VAR-ը»,- Խոսե Ալբերտո Լոպեսի խոսքերն են մեջբերում AS պարբերականը։
Այս հանդիպումից հետո «Ռեալը» վաստակած 27 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Ռասինգը» 11 միավորով գտնվում է 16-րդ տեղում։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան