ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը մեծ ակնկալիքներով է մոտենում միջանկյալ ընտրություններին՝ հույս ունենալով մեծացնել իր ազդեցությունը Կոնգրեսում և վերահսկողություն հաստատել Ներկայացուցիչների պալատում։
Դեմոկրատների լավատեսության հիմքում Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշն է, կենսապահովման ծախսերի աճից ամերիկացիների դժգոհությունը և վերջին ամիսներին նրանց օգտին գրանցվող հարցումների արդյունքները։ Հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատները մի շարք ընտրատարածքներում առաջատար են, իսկ Սենատի առանցքային մրցապայքարերում հավասար դիրքերում են հանրապետականների հետ կամ փոքր առավելություն ունեն։
Ըստ հարցումների՝ դեմոկրատ թեկնածուները առաջատար են այնպիսի թվով ընտրատարածքներում, որոնք զգալիորեն գերազանցում են Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցչների պալատի նկատմամբ վերահսկողությունը ստանձնելու համար անհրաժեշտ 218 տեղը։ Սենատի համար մղվող առանցքային պայքարում նրանք կա՛մ հավասար են մրցակիցների հետ, կա՛մ փոքր առավելություն ունեն։
«Նյու Յորք Թայմս»-ի (New York Times) վերջին հարցումներից մեկի համաձայն՝ Հարավային Կարոլինայում (նահանգ, որտեղ Դոնալդ Թրամփը 2024 թվականին հաղթել էր 18 տոկոսային կետի տարբերությամբ) Սենատի համար պայքարը ընթանում է հավասար պայմաններում։ CNN-ի վերջին հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատները առաջատար են Տեխասում, Կանզասում և Մենում։
Սակայն, ինչպես գրում է BBC-ին, նախորդ ընտրությունների փորձը զգուշանալու հիմքեր է տալիս։
Հարցումների ճշգրտության խնդիրը դրսևորվել է նաև վերջին նախնական ընտրություններում։ Միչիգանում դեմոկրատ թեկնածու Աբդուլ Էլ-Սայեդի կանխատեսվող երկնիշ առավելությունը կազմել է ընդամենը 1 տոկոս։ Վիսկոնսինում նույնպես հարցումների արդյունքները չեն համընկել քվեարկության իրական պատկերի հետ։
Ipsos Public Affairs-ի նախագահ Քլիֆորդ Յանգի խոսքով՝ հարցումներ անցկացնող կազմակերպությունների համար գնալով դժվարանում է կապ հաստատել ընտրողների հետ։ Շատ ամերիկացիներ հրաժարվում են մասնակցել հարցումներին, չեն պատասխանում զանգերին կամ այլևս չեն օգտվում ստացիոնար հեռախոսներից։
Այս պայմաններում, չնայած դեմոկրատների համար բարենպաստ կանխատեսումներին, ընտրությունների իրական արդյունքները մնում են անորոշ, իսկ հարցումները չեն կարող վստահ հաղթանակի երաշխիք համարվել։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել