ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ նոյեմբերի 3-4-ը Երևանում կանցկացվի «Silicon Mountains 2026» միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը և ցուցահանդեսը։ Նախարարությունը ցուցահանդեսին հանդես կգա նաև առանձին տաղավարով։
Այս տարի «Silicon Mountains»-ն առաջին անգամ կընդլայնի իր ձևաչափը՝ գագաթնաժողովին զուգահեռ ներառելով տեխնոլոգիական ցուցահանդես։ «Invest in Innovation» («Ներդրում նորարարության մեջ») խորագրով միջոցառումը նպատակ ունի խթանել տեխնոլոգիական ոլորտում գիտելիքի և փորձի փոխանակումը, համագործակցությունն ու ներդրումային հնարավորությունների բացահայտումը։
Երկօրյա միջոցառման շրջանակում նախատեսվում են՝
- տեխնոլոգիական ցուցադրական տաղավարներ՝ հայկական և միջազգային ընկերությունների մասնակցությամբ,
- արհեստական բանականությանը, տիեզերական տեխնոլոգիաներին և կիսահաղորդչային արդյունաբերությանը նվիրված քննարկումներ,
- միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում,
- գործնական աշխատարաններ և B2B հանդիպումներ:
Միջազգային խոսնակների թվում են X-energy-ի գործադիր նախագահ և համահիմնադիր Քամ Ղաֆֆարյանը (Kam Ghaffarian), ինչպես նաև Cisco-ի, Nokia-ի, SEMI Europe-ի և այլ միջազգային տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Silicon Mountains 2026»-ը հնարավորություն է հայկական տեխնոլոգիական ընկերությունների և ստարտափների համար՝ ներկայացնելու իրենց լուծումները, ընդլայնելու միջազգային կապերը և ձևավորելու նոր գործարար համագործակցություններ։
Միջոցառման կազմակերպիչն է ՏՀՏ գործատուների միությունը (UEICT)։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան