Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-ի Վերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել է Երևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակ Կենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել 2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե Հովհաննիսյան Տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ) Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ) Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետո Haypass.am-ը գործում է բնականոն հունով Silicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակում Արարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբ Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026

Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվելՅուվենտուսը Թուրինում ընդունեց Նապոլիին 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. ՓաշինյանԿենսաչափական անձնագրով սահմանը հատելու են էլեկտրոնային անցակետովՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՎոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ԹուրքիայումԵրթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետԳլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզԱշխատանքային ավելի լայն ոլորտներում կիրառվող ռոբոտներՊետք է պայքարել, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան ԱվինյանԱնվտանգ միջավայր, երեխաների անձնական տվյալների պաշտպանությունՕլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ 565 մարդ է ձերբակալվելՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է ՀՀ վարչապետին (տեսանյութ)Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հայաստան

2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե Հովհաննիսյան

Եթե փորձենք ընդհանուր առմամբ խոսել 2027 թվականի պետական բյուջեի առանձնահատկությունների մասին, ապա առաջինը, թերևս, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն է, որը կբարելավվի 0,6 տոկոսային կետով : Կապիտալ ծախսերը կլինեն ՀՆԱ-ի 5,7 տոկոսի սահմաններում, պետական բյուջեի դեֆիցիտը կլինի 3,4 տոկոս՝ 2026 թվականի պլանավորված 4,5 տոկոսի համեմատ, պետական պարտքը կկայունանա 47 տոկոսի շրջանակում, իսկ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը կլինի 6 տոկոսի սահմաններում։ Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

Նախարարը զեկույցում անդրադարձել է պետական բյուջեի ընդհանուր ցուցանիշներին, ընթացիկ տնտեսական զարգացումներին, մակրոտնտեսական կանխատեսումներին և հարկաբյուջետային շրջանակին։

Մասնավորապես, նշվել է, որ 2029 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 25,7 տոկոսի, կապիտալ ծախսերը կհասնեն 5,9 տոկոսի, Կառավարության պարտքը կնվազի 46,4 տոկոս, իսկ դեֆիցիտը կլինի 2 տոկոսից ցածր։

Նախարարն անդրադարձել է աշխարհում տնտեսական զարգացումներին՝ նշելով․ «ԱՄՆ-ում և եվրագոտում կայունացման որոշակի միտումներ են դիտվում, Չինաստանում շարունակվում է ներքին թույլ պահանջարկը, որը զսպում է տնտեսական զարգացումը, ՌԴ-ում ներքին պահանջարկի որոշակի ակտիվություն է դիտվել վերջին ամիսներին։ Գնաճային ճնշումները շարունակվում են Ռուսաստանում, քաղաքականության տոկոսադրույքը պահպանվել է 14 տոկոս մակարդակում։ Հատկանշական է, որ հունվար-օգոստոս ամիսներին բյուջեի դեֆիցիտը հասել է 2,5 տոկոսի՝ նախորդ տարվա 1,8 տոկոսի համեմատությամբ։ Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածության ֆոնին գնաճային ճնշումները պահպանվում են ԱՄՆ-ում և եվրագոտում»։ Նախարարը ներկայացրել է նաև այլ տվյալներ։

Վահե Հովհաննիսյանի խոսքով հարկային եկամուտների մակարդակը 2027 թվականին նախատեսվում է 3 տրիլիոն 463 մլրդ դրամ։ Կապիտալ ծախսերը գալիք տարում կկազմեն 761 մլրդ դրամ, և 2029 թվականին կհասնեն գրեթե 1 տրիլիոն դրամի՝ կազմելով 957 մլրդ դրամ։ Կապիտալ ծախսերի 44 տոկոսն ուղղվելու է Պաշտպանության նախարարության կարիքների բավարարմանը։

Աշխատանքի և բարեկեցության նախարարության բյուջեն պլանավորվել է 1 տրիլիոն 84 մլրդ դրամի չափով, ծախսերի աճ է իրականանում 9,2 տոկոսով, և ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմեն 8 տոկոս։

Առողջապահության նախարարության մասով ծախսերն առաջիկա տարիներին կլինեն մոտ 350 մլրդ դրամի սահմաններում։ 2026 թվականի նկատմամբ էական՝ մոտ 63,9 տոկոս աճ կա, ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմեն 2,6 տոկոս։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասով ևս շարունակական աճ կա, և 2027 թվականին ՀՆԱ-ում 3,2 տոկոսի փոխարեն 2029 թվականին նպատակ կա այն հասցնել 3,9 տոկոսի։ 2026 թվականի համեմատ ծախսերն այստեղ աճել են 3,8 տոկոսով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում առկա է 11,6 տոկոսով ծախսերի աճ՝ 2026 թվականի նկատմամբ, և 2027 թվականին այդ ծախսերը կգտնվեն ՀՆԱ-ի 2,7 տոկոս մակարդակում՝ կազմելով է 362 մլրդ դրամ։

Վահե Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ 2027 թվականին պետական բյուջեի եկամուտները 2026 թվականի համեմատ աճելու են մոտ 500 մլրդ դրամով։

Ընդհանուր ծախսերը 2027 թվականին կկազմեն 4 տրիլիոն 72 մլրդ դրամ, ընթացիկ ծախսերը՝ 3 տրիլիոն 311 մլրդ դրամ, կապիտալ ծախսերը՝ 771 մլրդ դրամ։

Նախարարը պատասխանում է պատգամավորների բազմաբնույթ հարցերին։