Գերմանիայի ավելի քան 30 քաղաքներում տեղի են ունեցել երիտասարդական ցույցեր, որոնք կազմակերպել է «Gen Z regelt» («Սերունդ Z-ը որոշում է») նախաձեռնությունը։ Բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: Խաղաղ երթերը երեկոյան ժամերին մի շարք խոշոր քաղաքներում վերածվել են անկարգությունների, ոստիկանության հետ բախումների, վանդալիզմի և խանութների թալանի:
Ամենաթեժ բախումները եղել են Ֆրանկֆուրտում, որտեղ ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերը, ինչպես նաև քարեր ու «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել իրավապահների ուղղությամբ։ Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ։
Բեռլինում անցկացված երկու խոշոր ակցիաների ընթացքում բախումների հետևանքով վիրավորվել է 27 ոստիկան, և բերման է ենթարկվել շուրջ 56 մարդ։ Քյոլնում արգելված երթը Մայր տաճարի հարակից տարածքում վերածվել է բախման, ոստիկանները դարձյալ ջրցաններ են գործի դրվել:
Համբուրգում սևազգեստ ցուցարարները կայարանի մոտ բարիկադներ են այրել ու քարեր նետել իրավապահների ուղղությամբ, ձերբակալվել է շուրջ 120 հոգի։ Անկարգություններ ու խախտումներ են արձանագրվել նաև Բրեմենում, Շտուտգարտում և Մյունխենում․ ամբողջ երկրում ձերբակալվածների թիվն անցնում է 200-ից:
Այս ակցիաների մասնակիցները հիմնականում բողոքում են կյանքի թանկացման, գների աճի դեմ՝ պահանջելով սոցիալական աջակցություն և բյուջեի արդար բաշխում: Բացի այդ, երիտասարդները հանդես են գալիս հանուն կրթության որակի բարելավման, կլիմայի պաշտպանության, ինչպես նաև դեմ են պարտադիր զինվորական ծառայության վերականգնմանը:
Գերմանիայի իշխանություններն ու ոստիկանությունը գիշերային բռնությունների և թալանի համար մեղադրել են ցուցարարների շարքեր մտած ձախ ծայրահեղականներին։ Նրանց խոսքով՝ այս անկարգությունները երիտասարդական բողոքի ավելի մեծ ալիքի մաս են, որն այս աշնանը տարածվել է նաև Ֆրանսիայում, Բելգիայում և Իտալիայում։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան