Երթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում երթևեկության խնդիրներին։
«Մենք արգելող հատվածները խաչմերուկների մոտ ավելացնում ենք, բայց ինձ համար մտահոգիչը քարշակներն են։
Քարշակների ոչ բավարար քանակը այս պահի դրությամբ մեր ամենամեծ խնդիրն է։ Մենք ունենալու ենք բավարար չափով քարշակներ՝ կլինի ՆԳՆ գործընկերների մոտ, կլինի պատվիրակված»,- ասել է նա։
«Այս քաղաքում երթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով ուղղակի հնարավոր չէ»,- շեշտել է քաղաքապետը։
Ավինյանը նաև հանձնարարել է հատուկ հրահանգավորել ավտոբուսների ու տրոլեյբուսների վարորդներին. «Չիմանանք այնպիսի դեպք, որ մեր ավտոբուսները, տրոլեյբուսները կանաչի վերջին վայրկյաններին մտնելով կամ դիմացը տեսնելով , որ փակ է խաչմերուկը, գնում են, մտնում են խաչմերուկ ու փակում։
Մենք մեզնից սկսենք»։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան