Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ 565 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայում արդեն երրորդ շաբաթ օրն անընդմեջ անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ 565 մարդ է ձերբակալվել։ Ըստ երկրի ներքին գործերի նախարարության՝ փողոց է դուրս եկել 320 հազար մարդ, որոնցից 70 հազարը՝ Փարիզում, թեև ակցիայի կազմակերպիչները խոսում են մոտ կես միլիոն մասնակցի մասին։
Ցուցարարները բողոքի ձայնն են բարձրացրել կյանքի թանկացման, կառավարության քաղաքականության և կրթական համակարգի խնդիրների, հատկապես՝ ուսուցիչների պակասի ու դպրոցների անմխիթար վիճակի դեմ։
Ամբողջ երկրում կարգուկանոնն ապահովելու համար ներգրավվել է 70 հազար ոստիկան ու ժանդարմ։ ՆԳՆ ղեկավար Լորան Նունյեսը նշել է, որ ցույցերն ընդհանուր առմամբ խաղաղ են անցել, սակայն հաղորդվում է, որ որոշ խմբավորումների կողմից մեծ ագրեսիա է նկատվել։ Օրինակ՝ Փարիզում վիրավորվել է հինգ ոստիկան, որոնցից երեքը տուժել են նետված «Մոլոտովի կոկտեյլներից». նրանցից մեկի հագուստը բռնկվել է, ինչի հետևանքով նա ոտքի այրվածք է ստացել։ Ի պատասխան՝ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, մահակներ և ձայնային նռնակներ։
Մայրաքաղաքից բացի, անկարգություններ ու բախումներ են եղել նաև Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Ռենում, Լիլում, Նանտում և Թուլուզում, որտեղ ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաներ կիրառել։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան