Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են՝ նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա։
«Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներից պարբերաբար ստացել և շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ կառուցապատողները լրացուցիչ վճարներ են պահանջում գազի մատակարարման բաժանորդ դառնալու համաձայնություն տրամադրելու համար։
Ներկայացված բողոքների հիման վրա հարուցվել են մի շարք վարույթներ։ Միաժամանակ հարցին համակարգային լուծում տալու նպատակով այն բարձրացվել է նաև ոլորտը կարգավորող լիազոր մարմնի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առջև։ Կազմակերպվել են քննարկումներ ՀԾԿՀ-ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ։
Օպերատիվորեն արձագանքելով հանձնաժողովի բարձրացրած մտահոգություններին՝ ՀԾԿՀ-ն 2026 թվականի հոկտեմբերի 14-ի N 284-Ն որոշմամբ հստակեցրել է գործող կարգը (հիմնավորումը՝ https://www.e-draft.am/projects/10587/justification)։
Տեղեկացնում ենք բնակիչներին, որ գործող կարգի համաձայն՝ նորակառույց բազմաբնակարան շենքում գազիֆիկացում ունենալու համար՝ կառուցապատողի համաձայնությունը ստանալու, առավել ևս դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀԾԿՀ-ի 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններո»,- նշվում է հաղորդագրության մեջ։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան