Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են համատեղ ծրագիր, որով ռուսական կողմը կմասնակցի Ադրբեջանի զինված ուժերի զրահատեխնիկայի վերանորոգման կենտրոնների կառուցմանն ու արդիականացմանը: Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։
Նա պարզաբանել է, որ սա նշանակում է անցում պատրաստի զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն: Շուգաևի խոսքով՝ Ադրբեջանի պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության նախարարությունների ներկայացուցիչները շեշտում են, որ իրենք Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցում են պրագմատիկ ու հասկանալի հիմքերի վրա:
Գերատեսչության ղեկավարն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADEX պաշտպանական ցուցահանդեսների ժամանակ միշտ այցելում է ռուսական տաղավար՝ ծանոթանալու ներկայացված նմուշներին:


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան