Աշխատանքային ավելի լայն ոլորտներում կիրառվող ռոբոտներ
Տարիներ շարունակ վազող, քայլող ու այլ շարժումներ անող մարդանման ռոբոտներ ստեղծելուց հետո չինական ընկերություններն այժմ կենտրոնացել են նոր խնդրի վրա՝ մշակել արհեստական բանականություն, որը թույլ կտա այդ մեքենաներին կիրառվել աշխատանքային ավելի լայն ոլորտներում։
Այս միտումը խթանում է ներդրումների աճը այսպես կոչված «մարմնավորված արհեստական բանականության» (Embodied AI) ոլորտում։ Այն ներառում է ծրագրային համակարգեր, որոնք ռոբոտներին հնարավորություն են տալիս հասկանալ շրջապատող միջավայրը, յուրացնել անծանոթ առաջադրանքներ և հարմարվել նոր պայմաններին՝ առանց յուրաքանչյուր աշխատանքի համար առանձին ծրագրավորման։
Հետազոտական ITjuzi ընկերության տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում չինական Embodied AI ընկերությունները 322 գործարքի շրջանակում ներգրավել են 93.5 միլիարդ յուանի՝ շուրջ 13 միլիարդ դոլարի ներդրում։ Սա հինգ անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ներդրումներն ավելի ու ավելի հաճախ ուղղվում են ոչ միայն ռոբոտներ արտադրող, այլև դրանց արհեստական բանականության մշակմամբ մասնագիտացած ընկերություններին։
Շանհայում գործող ZenGen Labs տեխնոլոգիական խորհրդատվական ընկերության հիմնադիր Դերմոտ Մաքգրաթի խոսքով՝ սարքավորումների գների նվազման պայմաններում ռոբոտներ արտադրողները հասկացել են, որ հիմնական շահույթն այլևս ոչ թե սարքավորումներից, այլ դրանց «ուղեղից» է ստացվելու։
Ձևավորվող ոլորտը նաև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տեխնոլոգիական մրցակցության նոր ուղղություն է դառնում։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան