Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյոնքում պարզվել և հիմնավորվել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին Գ.Թ․-ն Երևանի Խանջյան փողոցում վարել է «Կիա» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ չունենալով տրանսպորտային միջոցը վարելու իրավունք՝ մեկ տարվա ընթացքում նույն արարքը կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո։
Բացի այդ, Գ․Թ․-ն նույն արարքը կատարել է նաև սեպտեմբերի 29-ին՝ Երևանի Փարպեցի փողոցում վարելով «Տեսլա» մակնիշի տրանսպորտային միջոցը։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գ․Թ․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) (2 դրվագ)։
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Գ․Թ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին