Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը
Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը (85 կգ)։ 2022 թվականի Եվրոպայի չեմպիոնը հանդես եկավ B խմբում և երկամարտում գրանցեց 345 կգ արդյունք։
Հայ ծանրորդը յուրաքանչյուր վարժությունում հաջողությամբ կատարեց միայն մեկական մոտեցում։ Պոկում վարժությունում Հարությունյանը գլխավերևում պահեց 155 կգ, իսկ հրումում՝ 190 կգ կշռող ծանրաձողը։ B և C խմբերի ելույթներից հետո Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ B խմբի մրցումներին մասնակցեց նաև Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, որն այժմ ներկայացնում է Բոսնիա և Հերցեգովինան։ Հայաստանի հավաքականի նախկին ծանրորդը երկամարտի 346 կգ արդյունքով (160+186) զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ նույն քաշային կարգի C խմբում հանդես եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանն այս պահին 12-րդն է։ Նա երկամարտում գրանցել էր 337 կգ արդյունք՝ պոկում վարժությունում բարձրացնելով 147 կգ, իսկ հրումում՝ 190 կգ։
Այս քաշային կարգում մեդալակիրները և վերջնական դասավորվածությունը պարզ կդառնան ավելի ուշ, երբ մրցահարթակ դուրս կգան A խմբի 11 մարզիկները։
armsport.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին