Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին Ինչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսը Թեհրանի հրթիռները կարող են հասնել նաև Եվրոպա Գրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստում Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետ Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել Ի՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ) Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր Դատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ) Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում Խավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանը Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՄի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարք
Սպորտ

Խավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանը

Իսպանիայի Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը՝ մեղադրելով «արքայական» ակումբին իսպանական առաջնության հեղինակությանը և տնտեսական շահերին վնաս հասցնելու մեջ։

Նոյեմբերի 2-ին Բարսելոնայում կայացած «World in Progress 2026» միջազգային համաժողովի ընթացքում Տեբասը ծավալուն անդրադարձ է կատարել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի վարած քաղաքականությանը, Նեգրեյրայի գործին, մրցավարների վրա գործադրվող ճնշումներին, ինչպես նաև Կիլիան Մբապեի հայտարարությունների հետևանքով Չինաստանում հասունացած սկանդալին։ Լա Լիգայի ղեկավարը համոզված է, որ մադրիդյան ակումբի գործողությունները վաղուց դուրս են եկել սպորտային տարաձայնությունների շրջանակից և հարվածում են ամբողջ իսպանական ֆուտբոլին։

Տեբասի գլխավոր քննադատությունն ուղղված էր «Ռեալի» ղեկավարության ռազմավարությանը։ Ըստ նրա՝ մադրիդյան ակումբը հետևողականորեն փորձում է թուլացնել Լա Լիգայի դիրքերը՝ նախապատվությունը տալով միջազգային այլ նախագծերի զարգացմանը. «Սա հստակ ռազմավարություն է, որի նպատակն է խոչընդոտել Լա Լիգայի զարգացմանը և նվազեցնել դրա դերը համաշխարհային ֆուտբոլում։ «Ռեալի» նախագահին ավելի շատ գրավում են այնպիսի գերմրցաշարեր, ինչպիսիք են Սուպերլիգան կամ Աշխարհի ակումբային առաջնությունը։ Ես տեսնում եմ այդ քաղաքականությունը, բայց չեմ հասկանում այն, քանի որ նրանք վնասում են ոչ միայն Լա Լիգային, այլև Իսպանիայի բոլոր ակումբներին»։

Լա Լիգայի նախագահը մտահոգություն է հայտնել նաև հեռուստահեռարձակման իրավունքների արժեքի պահպանման վերաբերյալ՝ ընդգծելով, որ առաջնության վարկաբեկումն ուղղակիորեն հարվածում է մրցաշարի ֆինանսական կայունությանը։

Անդրադառնալով Նեգրեյրայի գործին՝ Տեբասը մեղադրել է «Ռեալին» թեման արհեստականորեն շահարկելու և «Բարսելոնայի» վրա ճնշում գործադրելու մեջ։ Նա հիշեցրել է, որ գործն արդեն դատարանում է, և Լա Լիգան դատավարությանը ներգրավվել է նույնիսկ ավելի վաղ, քան մադրիդյան ակումբը. «Նեգրեյրայի թեման անվերջ ձգձգվում է, ինչն անընդունելի է։ Ժամանակին «Ռեալի» նախագահն ակումբի ժողովներից մեկում հայտարարում էր, թե «Բարսելոնան» իրենց բարեկամ ակումբն է, քանի դեռ կատալոնացիները Սուպերլիգայի նախագծի մաս էին կազմում։ Սակայն հենց «Բարսելոնան» լքեց այդ նախագիծը, ամեն ինչ կտրուկ փոխվեց»։

Տեբասի խոսքով՝ «Ռեալը» փորձում է խեղաթյուրել իրականությունը և կասկածի տակ դնել իսպանական մրցավարական համակարգի անաչառությունը՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե Նեգրեյրան անձամբ է ներկա եղել մադրիդյան թիմի բոլոր խաղերի մրցավարական հանդերձարաններում։

Խոսելով «Real Madrid TV»-ի եթերում մրցավարների դեմ տարվող արշավի մասին՝ Լա Լիգայի ղեկավարը նշել է, որ քննադատությունը ֆուտբոլի բնական մասն է, սակայն չի կարելի կասկածի տակ դնել մրցաշարի ազնվությունը. «Անընդունելի է պնդել, թե մրցավարներն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում են և միտումնավոր որոշումներ կայացնում քո դեմ, առավել ևս, երբ ցուցադրում ես միայն սեփական թիմի մասնակցությամբ դրվագները»։

Որպես օրինակ՝ Տեբասը հիշատակել է «Ռասինգի» դեմ «Ռեալի» հանդիպումը, որտեղ մրցավար Մունուերա Մոնտերոն 11-մետրանոց էր նշանակել Կիլիան Մբապեի նկատմամբ խախտման համար։ Լա Լիգայի նախագահի գնահատմամբ՝ այդ դրվագում 11-մետրանոց նշանակելու որևէ հիմք չկար։

Համաժողովում քննարկվել է նաև Տեբասի նկատմամբ հնարավոր կարգապահական վարույթը։ Ավելի վաղ Իսպանիայի Բարձրագույն սպորտային խորհուրդը (CSD) Սպորտային վարչական դատարան (TAD) էր փոխանցել Լա Լիգայի նախագահի դեմ բողոքը՝ կապված նրա այն հայտարարության հետ, որտեղ նա «Ռեալի» տեղեկատվական մեթոդները համեմատել էր նացիստական Գերմանիայի քարոզչական մեխանիզմների հետ։ Տեբասը պարզաբանել է, որ ոչ ոքի նացիստ չի անվանել, այլ զուգահեռ է անցկացրել հաղորդակցման մեթոդների միջև. «Ես դեռ պաշտոնական ծանուցում չեմ ստացել։ Սա ինձ պաշտոնանկ անելու արդեն իններորդ կամ տասներորդ փորձն է։ Նրանք ամեն օր փորձում են հարվածել ինձ և հասնել իմ հեռացմանը միայն այն պատճառով, որ չեն կարողանում վերահսկել ինձ»։

Տեբասն արձագանքել է նաև «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի դժգոհություններին, թե առաջնության խաղացանկը հաճախ անբարենպաստ պայմաններ է ստեղծում մադրիդյան թիմի համար. «Թող այդ մասին հարցնի Էմիլիո Բուտրագենյոյին։ Նրանք, ինչպես մյուս բոլոր ակումբները, պարբերաբար դիմում են խաղերի ժամերը փոխելու խնդրանքով. երբեմն հնարավոր է ընդառաջել, երբեմն՝ ոչ։ Իսպանիան Չեմպիոնների լիգայում ունի հինգ ներկայացուցիչ, որոնք խաղում են երեքշաբթի կամ չորեքշաբթի օրերին, ուստի բոլորին գոհացնելն անհնար է։ Մոուրինյոն դա շատ լավ գիտի. Պրեմիեր լիգայում աշխատելիս նրա թիմերը երբեմն խաղադաշտ են դուրս եկել ընդամենը 48 ժամ ընդմիջումով»։

Ելույթի առանցքային թեմաներից էր Կիլիան Մբապեի շուրջ Չինաստանում բարձրացած աղմուկը։ Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը հարցազրույցներից մեկում, մեկնաբանելով համացանցային հումորային մեմը, որտեղ իր դեմքը տեղադրված էր Մաո Ցզեդունի նկարի վրա, օգտագործել էր «չինացի բռնապետ» արտահայտությունը։ Դա հարուցել էր չինական մեդիայի և գործընկեր ընկերությունների զայրույթը։ Թեև Մբապեն, «Ռեալը» և Լա Լիգան պաշտոնապես ներողություն էին խնդրել, ճգնաժամը դեռ չի հանգուցալուծվել։

«Լա Լիգան անմիջապես ներողություն խնդրեց։ Ես մշտական կապի մեջ եմ Չինաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ թե՛ Մադրիդում, թե՛ Պեկինում, որպեսզի օր առաջ հարթենք իրավիճակը», – նշել է Տեբասը՝ հավելելով, որ Չինաստանում ցուցադրվել են տուրի բոլոր խաղերը, բացառությամբ «Ռասինգ» – «Ռեալ» հանդիպման։

Իսպանական մամուլի տեղեկություններով՝ չինական պետական CCTV հեռուստաընկերությունը դադարեցրել է Լա Լիգայի խաղերի ցուցադրությունը, իսկ Migu թվային հարթակը եթերային ցանցից հեռացրել է «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումների մի մասը։ Ըստ «EL ESPAÑOL»-ի՝ սահմանափակումները կարող են տարածվել նաև մադրիդյան ակումբի եվրագավաթային խաղերի վրա, ինչը լուրջ ֆինանսական հարված կլինի թե՛ ակումբի, թե՛ ամբողջ իսպանական առաջնության համար։

armsport.am