Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ Դժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետ ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ստրասբուրգ Ֆինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել են Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի Ես միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներ Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համար Ինքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէ Այժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-ից

Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԲարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Սպորտ

Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համար

Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ հանդիպմանն ընդառաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հանդես է եկել մամուլի ասուլիսով։

Գերմանացի մասնագետն անդրադարձել է վերջին անհաջողություններին, կադրային լուրջ խնդիրներին, առանձին ֆուտբոլիստների մարզավիճակին և ընդգծել, որ թիմը շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համար։

Վերջին պարտությունների և թիմի հավակնությունների մասին

Թեև «Բարսելոնան» վերջերս զիջել է ՊՍԺ-ին և Մադրիդի «Ռեալին», Ֆլիկը վստահեցնում է, որ այդ արդյունքները չեն սասանել թիմի հավատը սեփական ուժերի նկատմամբ. «Ես չեմ սիրում հետ նայել, ինձ համար ամենակարևորը հաջորդ հանդիպումն է։ Այս երկու պարտություններից հետո բացարձակապես ոչինչ չի փոխվել։ Մենք հսկայական ներուժ ունենք պատմություն կերտելու համար և ամեն օր քրտնաջան աշխատում ենք հանուն դրա։

Մեր նպատակը Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում հաղթելն է։ Հասկանում եմ, թե ինչու է մամուլը կենտրոնանում պարտությունների և թույլ կողմերի վրա. ձեր փոխարեն ես էլ նույնը կանեի, դա բնական է։ Բայց մինչ այդ մենք 11 անընդմեջ հաղթանակ էինք տարել։ Այո, արդյունքները վերջին խաղերում կարող էին այլ լինել, բայց մենք խաղում ենք այն նույն բարձր մակարդակով, ինչ «Ռեալն» ու ՊՍԺ-ն։ Ես լիովին վստահում եմ իմ թիմին, ինչը մենք ապացուցեցինք նաև շաբաթ օրը։ Այժմ կենտրոնացած ենք առաջիկա կարևորագույն խաղի և լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելու վրա»։

Գերմանացի մասնագետն առանձնահատուկ գովեստի խոսքեր է հղել անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հասցեին՝ նշելով, որ մրցակիցը գերազանց է կառուցում խաղը սեփական կիսադաշտից. «Նրանք ֆանտաստիկ թիմ ունեն և հիմա հիանալի մարզավիճակում են։ Չեմպիոնների լիգայում հեշտ խաղեր չեն լինում։ Ինձ համար Ունայ Էմերին Եվրոպայի, գուցե նաև աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է։ Նրա թիմն ունի հստակ կառուցվածք թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում, կիրառում է բազմազան խաղային մեխանիզմներ և գործում է չափազանց կազմակերպված։ Պարզապես հաճելի է հետևել նրանց խաղին»։

Առաջիկա խաղից առաջ «Բարսելոնան» լուրջ կորուստներ ունի պաշտպանության գծում. շարքից դուրս են մնացել Ժյուլ Կունդեն, Էրիկ Գարսիան, Անդրեաս Քրիստենսենը և երիտասարդ Չավի Էսպարտը։ «Պաշտպանությունում չորս բացակա ունենք. վերջինը վնասվածք ստացավ Չավին։ Հաշվի առնելով այս ֆուտբոլիստների որակները՝ իրավիճակը կառավարելը հեշտ չէ։ Սակայն անկախ նրանից, թե ով դուրս կգա խաղադաշտ, մենք պետք է գործենք որպես մեկ միասնական թիմ և հաղթահարենք այս փորձությունը։ Հուսով եմ՝ հավաքականների դադարից հետո շարք կվերադառնան մի քանի խաղացողներ, այդ թվում՝ Դանի Օլմոն»։

Անդրադառնալով Քրիստենսենի վիճակին՝ մարզիչը հավելել է. «Երեկ նա մարզվել է մեզ հետ, բայց միայն դիրքային վարժություններ է կատարել՝ որպես չեզոք խաղացող։ Կսպասենք և կտեսնենք, թե ինչպես կընթանա նրա ապաքինումը հանգստյան օրերին»։

Ֆլիկը հիացմունքով է խոսել բրազիլացի վինգեր Ռաֆինյայի խաղի մասին՝ ընդգծելով նրա առանցքային նշանակությունը. «Ռաֆինյան ֆանտաստիկ մակարդակ է ցուցադրում։ Նրա որակները կատարելապես համապատասխանում են մեր խաղաոճին՝ թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի։ Նա չափազանց կենտրոնացած է, հիանալի է կարդում խաղը և միշտ գտնում է ազատ տարածություններ՝ սպառնալիք ստեղծելու համար։ Նա մեր ավագն է, և նրա ներկայությունը խաղադաշտում անգնահատելի է մեզ համար»։

Խոսելով Ալեխանդրո Բալդեի խաղաժամանակի կրճատման մասին՝ մարզիչը նշել է, որ անձամբ է զրուցել երիտասարդ պաշտպանի հետ՝ նրան աջակցելու համար. «Բնական է, որ երբ քիչ ես խաղում, վստահությունդ նվազում է։ Բայց նա հիանալի է աշխատում մարզումներին։ Մենք պետք է առաջնորդվենք թիմի շահերով և ընտրենք լավագույն տարբերակը ձախ եզրի համար, իսկ Ժոաու Կանսելուն այժմ գերազանց մարզավիճակում է։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Բալդեին. նա «Լա Մասիայի» սան է, այս ակումբը նրա տունն է։ Նա հիանալի մարդ է ու ֆանտաստիկ ֆուտբոլիստ, և ես օգնում եմ նրան վերադառնալ իր նախկին մակարդակին»։

Ֆլիկը կտրուկ հերքել է շրջանառվող լուրերը, թե կադրային խնդիրների պատճառով Գավիին դիտարկում է աջ պաշտպանի դիրքում. «Ես Գավիին չեմ տեսնում աջ պաշտպանի դիրքում։ Մենք լավ գիտենք նրա ուժեղ կողմերը։ Խաղին պատրաստվելիս նա միշտ մեր հիմնական տարբերակներից մեկն է, պարզապես հանդիպման ընթացքը երբեմն ստիպում է շեղվել նախնական ծրագրից։ Ես զրուցել եմ նրա հետ. կարևոր է, որ նա վստահ լինի և հստակ իմանա, թե ինչ դեր ենք նախատեսում իր համար»։

Վերջում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև երիտասարդ ֆուտբոլիստներին՝ գովելով Բրայան Ֆարինյասի և Լամին Յամալի համագործակցությունը «Ալավեսի» դեմ խաղում. «Նրանք ընկերներ են և խաղադաշտում հիանալի են հասկանում միմյանց։ Ֆարինյասն արժանի էր խաղաժամանակի, և վաղը կորոշենք՝ արդյոք նա կրկին խաղադաշտ դուրս կգա։ Ինչ վերաբերում է Ժերար Մարտինին, ապա նրա գլխավոր առավելությունն ունիվերսալությունն է. մենք նրան դիտարկում ենք ինչպես ձախ եզրային, այնպես էլ ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում»։

Նոյեմբերի 3-ին կայանալիք տնային խաղում կատալոնական ակումբը կփորձի ամրապնդել դիրքերը մրցաշարային աղյուսակի լավագույն ութնյակում՝ 1/8 եզրափակչի ուղիղ ուղեգիր նվաճելու համար։

armsport.am