7.3 միլիարդ դրամով կցրեն Կառավարության դիմացի բողոքի ակցիաները
Կառավարության ապրիլի 11-ի նիստում գործադիրը չզեկուցվող նախագծերից մեկով հավանություն տվեց Պետական եկամուտների կողմիտեի ներկայացրած մի նախագծի, որով պետական բյուջեից 7.3 միլիարդ դրամ կհատկացվի այն առևտրականներին, որոնք այս օրերին պարբերաբար բողոքի ակցիաներ են անում Կառավարության շենքի բակում՝ դժգոհելով շրջանառության հարկի շեմի բարձրացումից։ Այս մասին գրում է 168.am–ը։
«Ըստ ընդունված որոշման՝ այդ գումարը կբաշխվի առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտներին։
Որոշումը վերաբերելու է շուրջ 52.000 կազմակերպության։ Դրանք այն կազմակերպություններն են, որոնք 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեն ապրանքային մնացորդներ, որոնք էլ 2025 թվականի հունվարի 1-ից հետո իրացնելու պարագայում կանգնելու են նոր հարկային բեռի առաջ։
Նշենք, որ այս որոշմամբ պետական բյուջեի եկամուտները և ծախսերն ավելացան համապատասխանաբար 7.3 մլրդ դրամի չափով»,– գրում է լրատվամիջոցը:


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս