Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ Կլինեն նոր բացահայտումներ, խուզարկություններ և ձերբակալություններ Սահմանադրության նոր տեքստը կարող է հրապարակվել առաջիկա շաբաթներին․ Սրբուհի Գալյան ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասին Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը Եվրասիական կառույցները Հայաստանին բերում են իրական օգուտներ, ոչ թե դատարկ խոստումներ․ ՌԴ ԱԳՆ Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Իսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. ՑԱՀԱԼ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներՈւկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունըԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգըԵՄ խորհուրդը նշանակել է Հայաստանում նոր առաքելության ղեկավարինՄանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն ՍիմոնյանԱյս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀՀակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակԹրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումըՆոր սահմանափակումներ են առաջարկվում. 70 տարեկանը լրացած մարդկանց կարգելվի շահումով խաղեր խաղալԸնտրակաշառք տվող-ստացողների նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանման միջոցների․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահԿլինեն նոր բացահայտումներ, խուզարկություններ և ձերբակալություններԾառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեումՊեսկովը` Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինԷրդողանը հայտարարել է Թուրքիային սպառնացող վտանգի մասինՍահմանադրության նոր տեքստը կարող է հրապարակվել առաջիկա շաբաթներին․ Սրբուհի ԳալյանՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել լատվիացի իր գործընկերոջ հետԵրեւանի «գրեթե բոլոր ընտրատարածքներում» վերահաշվարկ կիրականցվի. ԿԸՀ նախագահՊեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և ԻրանինՄենք պետք է սահմանադրական հիմքեր ունենանք ենթադրյալ հանցանքներ թույլ տված քաղաքական ուժերին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար. ԳալյանՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը42-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորԹրամփը հայտարարել է, որ Իրանի վրա լայնածավալ հարվածների վերսկսումը թանկ կարժենաՃապոնիայի ԱԳՆ․ ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանել Տոկիոյին բոլոր միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով
ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ
Հայաստանում նախատեսում են փակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ն Լոռու մարզում 2-ամյա երեխան «թnւնավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ նա ացետոն է խմելՎենս. ԱՄՆ-Իրան համաձայնագրի կնքումը կարող է ամիսներ տևելԳալուզինը և Մուստաֆաևը քննարկել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցերըԹուրքիայի արտաքին գործերի նախարարը բանակցություններ կվարի ՄոսկվայումԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2025 թ. պետական բյուջեի կատարողականըՄենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ ԱրաղչիԵս կոչ եմ անում ընդդիմությանը չգալ խորհրդարան, կոչ եմ անում չվերցնել մանդատները․ Ռուբեն ՌուբինյանՈրոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասինԱնչափահասը «Opel»-ով Արալեզ գյուղում կոտրել է գազատար խողովակներն ու հայտնվել ջրատարումԱՄՆ-ն և Իրանը քննարկում են ուրանի հարստացման 15-ամյա արգելքըԿալաս. ԵՄ-ն չի խստացնում Իսրայելի դեմ պատժամիջոցները՝ միասնության բացակայության պատճառովԹրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներինՎարչապետի աշխատակազմի ծրագրերի կատարողականը 2025 թվականին կազմել է 96 տոկոս․ Արայիկ Հարությունյան2025 թվականին ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է 805 անձիՍիսիանից մինչև Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի մոտ 54կմ-ովԾեծկռտուք՝ Սյունիքում․ 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծել է իրենԱրաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումներըԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ զինվորականներին կոչ է արել լքել Մերձավոր Արևելքի երկրներըԴեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծըԿոտայքում 2 անչափահասներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինս էլ կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկինՌոսսելխոզնադզորը ամենամսյա մոնիթորինգ է իրականացնում Հայաստանից եկող արտադրանքի նկատմամբԵվրասիական կառույցները Հայաստանին բերում են իրական օգուտներ, ոչ թե դատարկ խոստումներ․ ՌԴ ԱԳՆ70 միլիարդ դոլար՝ ԱՄՆ սահմանների պաշտպանության համար․ Կոնգրեսը հաստատել է
Հայաստան

Նոր սահմանափակումներ են առաջարկվում. 70 տարեկանը լրացած մարդկանց կարգելվի շահումով խաղեր խաղալ

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած «Խաղային գործունեության կարգավորման մասին», շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների ու վիճակախաղերի մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:

Ինչպես նշվում է քննարկման ընթացքում, նախագծերի փաթեթի շուրջ կառավարության և ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ կայացած մանրամասն հանդիպումների արդյունքում բերվել է վերջնական կոնսենսուսի, և առաջարկների ու դիտարկումների մասով տարաձայնություններ չկան։

Զեկուցող Հայկ Սարգսյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է սահմանափակումներ մտցնել, որպեսզի մի շարք քաղաքացիներ և պաշտոն զբաղեցնող անձինք չկարողանան մասնակցել խաղային գործունեությանը՝ խաղալ ինտերնետ շահումով խաղեր կամ վիճակախաղեր։ Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի քանի լրացումներ. մասնավորապես, արգելք է սահմանվել 70 տարին լրացած քաղաքացիների համար, որպեսզի նրանք չկարողանան մասնակցել բարձր ռիսկային խաղերին (մինչ այս արգելք կար մինչև 21 տարեկան անձանց մասով):

Սահմանափակումներ են մտցվել նաև այն պաշտոնատար անձանց համար, ում ֆինանսավորումը տրամադրվում է պետական կամ համայնքային բյուջեներից: Խաղերին մասնակցությունն արգելվում է պետական, համայնքային ծառայության և հանրային պաշտոն զբաղեցնողներին, հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարողներին, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ու պետության կողմից հիմնադրված հիմնարկների աշխատողներին, 50% և ավել պետական մասնակցությամբ ընկերությունների, ինչպես նաև Կենտրոնական բանկի աշխատակիցներին։

Հստակեցվել է նաև ինտերակտիվ հարթակներում ինքնաարգելափակման կոճակի աշխատանքը: Կազմակերպիչը պարտավոր է իր կայքի և բջջային հավելվածի յուրաքանչյուր էջում ապահովել «ինքնաարգելափակում» անվանմամբ կոճակի մշտական, տեսանելի ու հասանելի առկայությունը, որը պետք է զբաղեցնի էջի տեսանելի հատվածի առնվազն 5%-ը կամ համապատասխանի Կառավարության սահմանած չափանիշներին՝ առանց հավելյալ որոնման կամ էջափոխման անհրաժեշտության: Կոճակի հարևանությամբ պարտադիր պետք է ցուցադրվի տվյալ պահին միասնական համակարգում գրանցված ինքնաարգելափակված անձանց ընդհանուր թիվը։

Կոճակն ակտիվացնելուց հետո քաղաքացուն պետք է ցուցադրվի բացառապես մեկ հաստատման պատուհան՝ «Դուք հաստատում եք, որ ցանկանում եք ինքնաարգելափակվել ձեր խաղեր մասնակցելու իրավունքը» բովանդակությամբ և երկու ընտրությամբ՝ «հաստատում եմ» և «չեմ հաստատում»։ Հաստատելու պահից դիմումը համարվում է ընդունված, և կազմակերպիչը պարտավոր է առավելագույնը 1 րոպեի ընթացքում դադարեցնել անձի մասնակցությունը խաղերին: Այս քայլից հետո արգելվում է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, լուսանկարներ կամ տեսագրություններ (բացառությամբ օրենքով պարտադիր նույնականացման բացակայող տվյալների):

Օպերատորին արգելվում է կիրառել սպասման ժամանակահատված, մտածելու ժամանակ կամ հետաձգում, ցուցադրել լրացուցիչ պատուհաններ, գովազդային նյութեր, բոնուսներ և խրախուսող առաջարկներ: Արգելվում է նաև ուղղակի կամ անուղղակի կերպով՝ հեռախոսազանգերի, հաղորդագրությունների (SMS), էլեկտրոնային փոստի, փուշ-ծանուցումների կամ սոցիալական ցանցերի միջոցով ուղարկել խաղերի մասնակցությունը խթանող նյութեր:

Ինքնաարգելափակման կոճակը կիրառելուց հետո կազմակերպիչը պարտավոր է դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, հանրային ծառայության համարանիշը, դիմումի օրն ու ժամը անհապաղ փոխանցել օպերատորին, իսկ մինչև դրա գործարկումը՝ լիազոր մարմնին, որպեսզի տվյալները փոխանցվեն մյուս խաղային օրերատորներին՝ անձի մասնակցությունը բոլոր տեղերում արգելափակելու համար: Հայկ Սարգսյանը նշեց, որ կառավարության ներկայացրած բոլոր առաջարկներն ընդունվել են, և կոչ արեց կողմ քվեարկել նախագծին: