Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
«Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են: «Տեսանկյուն» թերթի խմբագիրը «Հրապարակ» լրատվական կայքում հոդված է հրապարակել՝ նշելով, որ «7 տարում հանցագործությունների թիվը 16 հազարով ավելացել է»։ ինչը մանիպուլացնող է և չի ներկայացնում հստակ պատկերը։ Գաղտնիք չէ, և նման հոդված գրողն էլ պետք է իմանար, որ 2021 թվականին ընդունված Քրեական դատավարության նոր օրենսգրքով հանցագործության վերաբերյալ հաղորդումների հիման վրա նախաձեռնվում են քրեական վարույթներ և դրանցից յուրաքանչյուրը՝ որպես առանձին հանցագործության դեպք, արտացոլվում է հանցավորության վիճակագրության մեջ։ Մինչդեռ մինչև 2021 թվականը այդպիսի հաղորդումների որոշ մասը՝ նախկին օրենսդրությանը համապատասխան, ստուգվում էին նյութերի նախապատրաստության շրջանակում և մերժվելու դեպքում չէին արտացոլվում հանցավորության վիճակագրության մեջ։
Պետք է նկատի ունենալ նաև, որ վերջին տարիներին որպես հանցագործության դեպքեր են գրանցվել նաև այնպիսի արարքներ, որոնք նախկինում թեև եղել են, սակայն որակվել են որպես, օրինակ, վարչական իրավախախտում։ Օրինակ, եթե 2025 թվականին արձանագրվել և վիճակագրության մեջ ներառվել է վարելու իրավունք չունենալու հետ կապված շուրջ 10․000 հանցագործության դեպք, ապա 2018 թվականին այդ արարքները որպես հանցագործություններ չեն որակվել։ Այսինքն, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ է համեմատել 2018 և 2025 թվականների արձանագրված հանցագործության դեպքերը և պնդում անել, որ հանցավորությունը աճել է։ Կամ, կարելի է ենթադրել, որ հոդվածագիրը, համեմատելով անհամեմատելին, ունի այլ նպատակ՝ հանցավորության 3,2 տոկոս նվազումը որևէ կերպ ցույց տալ որպես աճ»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու