Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյան
«Դե, հիմնական թեզն այն է, որ մանդատները մի՛ վերցրեք։ Ես ձեզ խնդրում եմ՝ մի՛ նեղեք այդ մարդկանց, իրենք չեն կարող դա անել, մի՛ պահանջեք մի բան, որն իրենք չեն կարող անել», - ասել է ԱԺ նախագահը և հավելել, որ դա տեխնիկապես անհնար է. նրանք չեն կարողանալու իրենց 100-200 հոգանոց ցուցակների բոլոր անդամներին համոզել, որպեսզի հրաժարվեն «դեպուտատ» դառնալուց։
«Այդքան փող են ծախսել մարդիկ, այդքան սխեմաներ են աշխատացրել, այդքան մարդիկ անտուն են հայտնվել, դեռ հայտնվելու են, ո՞նց իրանք մանդատ չվերցնեն։ Էլ չեմ ասում, որ մանդատ չվերցնելը, եթե դա ինչ-որ ձևով ստացվի, որևիցե բան չի փոխելու. այլ պատգամավորներ են հայտնվելու, այլ կուսակցություններ կհայտնվեն, և դա իրականության մեջ բան չի փոխի», - նշել է նա։
Ալեն Սիմոնյանը հիշեցրել է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատմությունը. «Ընդդիմությունը հրաժարվեց տարբեր պաշտոններից՝ «Դոնթի» բանաձևով իրենց հասանելիք Ազգային ժողովի հանձնաժողովների ղեկավարների, տեղակալների պաշտոններից, և ի՞նչ եղավ... ոչ մի բան։ Ազգային ժողովը կշարունակի և շարունակելու է աշխատել», - ասել է ԱԺ նախագահը։
«Օրինակ, «Հայաստան» դաշինքը, այսինքն՝ ի՞նչ երեսով է... անունն ի՞նչ է դնելու, որ 8-րդ գումարման Ազգային ժողովում իրենք չեն մասնակցել աշխատանքներին, չեն վերցրել հանձնաժողովների ղեկավարների պաշտոնը, հիմա վերցնելո՞ւ են։ Ի՞նչ տարբերություն։ Այ, այսպիսի իրավիճակի մեջ են հայտնվել», - շեշտել է նա։
Խոսելով «Ուժեղ Հայաստան»-ի մասին՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ նախ ազգը սպասում է Սամվել Կարապետյանի ասուլիսին. «Ի՞նչ եղավ, գիշերը խոսք էր տրվում, որ առավոտյան հայտարարությամբ հանդես կգան։ Ի՞նչ է, սպասումները չարդարացա՞ն։ Մեկ միլիոն մարդու փող էր բաժանվել, բայց իրականում այդ բաժանված փողի դիմաց ընդամենը դրա մեկ երրորդի չափով ձայներ եկա՞ն», - հարցադրում է արել Ալեն Սիմոնյանը և հավելել. «Բարի գալուստ իրական Հայաստան»։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու