Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Եվրոպական անալոգի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է Ուկրաինայում Patriot-ի հրթիռների դեֆիցիտի պատճառով, ինչը սրվել է ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին, երբ Վաշինգտոնը ստիպված կրճատել է մատակարարումները։
Դեֆիցիտի պատճառով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ բանակցություններից հետո առաջարկել է այս նախագիծը, որին պատրաստ են աջակցել նաև Ֆրանսիան ու Գերմանիան։ Գործընթացին ներգրավվել է նաև ՆԱՏՕ-ն։
The Telegraph-ի տվյալներով՝ ծրագիրը նախատեսում է տեխնոլոգիաների ինտեգրում, որտեղ Ուկրաինան կզբաղվի հակաբալիստիկ որսիչ հրթիռների արտադրությամբ (որոնք արդեն առաջին փորձարկումներն են անցնում), իսկ եվրոպական ընկերությունները կտրամադրեն առաջադեմ ռադարներն ու ուղղորդման համակարգերը։
Միևնույն ժամանակ, Ուկրաինան ձգտում է նաև ամերիկյան լիցենզիաներ ստանալ սեփական տարածքում բնօրինակ PAC-3 հրթիռների արտադրություն հիմնելու համար, իսկ Զելենսկին պաշտոնյաներին ժամկետ է տվել մինչև հունիսի 12-ը՝ գործընկերների հետ Patriot համակարգերի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար։


















































Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերազմի ընթացքում ամենավտանգավոր պահն է
Եվրոպան բավարար ուժեր չունի Կիևին աջակցելու համար
Ինչ է քննարկվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Ուկրաինայի հարցով
Գերմանիան Ուկրաինային մոտ 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի
Մերցը կրկին չի բացառել Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...