Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Այս որոշմամբ Հայաստանին հասանելի կդառնա ևս 25.1 միլիոն ԱՄՆ դոլար, ինչի արդյունքում ծրագրի շրջանակում ընդհանուր հասանելի միջոցները կկազմեն մոտ 50.2 միլիոն դոլար։ ՀՀ իշխանությունները շարունակում են այս միջոցները դիտարկել որպես պահուստային:
Ըստ ԱՄՀ զեկույցի՝ Հայաստանում տնտեսական ակտիվությունը մնում է բարձր։ Չնայած Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմով պայմանավորված անորոշություններին և լոգիստիկ ծախսերի աճին, 2026 թվականին Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25 տոկոս աճ։
Հիմնադրամը դրական է գնահատում ծրագրի ընթացքը և հարկաբյուջետային ցուցանիշները՝ նշելով, որ ակնկալվում է բյուջեի եկամուտների զգալի գերակատարում։
ԱՄՀ-ն ողջունում է կառավարության՝ այդ հավելյալ միջոցները խնայելու և բյուջեի պակասուրդը 4.0 տոկոսի մակարդակում պահելու մտադրությունը, ինչպես նաև հորդորում է շարունակել կառուցվածքային բարեփոխումները տնտեսության դիվերսիֆիկացման և արտահանման շուկաների ընդլայնման ուղղությամբ։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու