ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն անընդմեջ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի մոտակայքում և Իրանի ափամերձ շրջաններում գտնվող տասնյակ ռազմական օբյեկտների։
Զինվորականները հայտնել են, որ ԱՄՆ հարվածների շարքը տևել է յոթ ժամ։ Ամերիկյան կործանիչները, անօդաչուները և նավերը հարվածել են իրանական հրթիռային օբյեկտներին, դրոնների բազաներին, ռազմածովային ուժերին և առափնյա պահպանության համակարգերին։
Իրանը, ի պատասխան ամերիկյան հարձակումների, հայտարարել է, որ հարվածել է Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան բազաներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պնդում է, որ գրոհել է Քուվեյթի Մինա Աբդուլլահ շրջանում գտնվող ԱՄՆ բանակի նյութատեխնիկական ապահովման կենտրոնը, Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի օբյեկտները և Հորդանանի Ալ-Ազրաք քաղաքում գտնվող ԱՄՆ բազան։
Բացի դրանից, ԱՄՆ-ն վերականգնել է նավերի ծովային շրջափակումը, որոնք ուղևորվում են իրանական նավահանգիստներ և ափամերձ շրջաններ կամ այնտեղից դուրս գալիս։ Հուլիսի 14-ի նախօրեին շրջափակման վերականգնման մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ առաջնորդը նաև սպառնացել է հարվածներ հասցնել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը չվերսկսի ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ բանակցությունները: Նրա խոսքով՝ ամերիկացի բանակցողները կապի մեջ են Իրանի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց ասեն. «Ձեզ համար ավելի լավ է գործարք կնքել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է