Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից
Ուրբաթ 13-ը շատերի համար անհաջողության խորհրդանիշ է․ այդ օրը ոմանք խուսափում են հարսանիքներից, կարևոր գործարքներից, ինքնաթիռով թռչելուց և նույնիսկ բժշկական միջամտություններից։ Բայց որտեղի՞ց է առաջացել այս սնահավատությունը, և արդյո՞ք այն ունի իրական հիմքեր։
13 թվի նկատմամբ վախը կապում են տարբեր կրոնական ու ժողովրդական ավանդույթների հետ։ Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ Հուդան Վերջին ընթրիքի 13-րդ մասնակիցն էր, իսկ մեկ այլ վարկածով՝ սնահավատության տարածմանը նպաստել է 1307 թվականի հոկտեմբերի 13-ին Տաճարականների միաբանության անդամների ձերբակալությունը։
Հետաքրքիր է, որ այս վախն անդրադառնում է նաև մարդկանց առօրյայի և տնտեսության վրա։ Միացյալ Թագավորությունւմ ուրբաթ 13-ին ավարտվող անշարժ գույքի գործարքների գները միջինում 5.2 տոկոսով ցածր են եղել, իսկ շատ զույգեր խուսափում են այդ օրը հարսանիք կազմակերպելուց։ Ի դեպ, այս ամսաթիվը բոլոր երկրներում անհաջողության խորհրդանիշ չէ․ Իսպանիայում և Հունաստանում սնահավատության առարկան երեքշաբթի 13-ն է, իսկ Իտալիայում՝ ուրբաթ 17-ը։ Իսկ երգչուհի Թեյլոր Սվիֆթը 13 թիվը համարում է իր հաջողակ թիվը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է