Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը ներկայացնում է անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները՝ քայլ առ քայլ։
ՔԱՅԼ 1․ Դիմեք Ձեզ սպասարկող բուժհաստատություն։
Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է դիմել Ձեզ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն։
ՔԱՅԼ 2․ Ստացեք ուղեգիր։
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունն «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում կլրացնի Ձեր առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն ու անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում կձևավորի ուղեգիր։
ՔԱՅԼ 3․ Լրացրեք առցանց դիմում։
Մուտք գործեք e-disability.am համակարգ և լրացրեք ֆունկցիոնալության գնահատման դիմումը։ Այն հաջողությամբ մուտքագրելուց հետո ուղեգիրը հասանելի կլինի տվյալ հարթակում, որից հետո կստանաք համապատասխան ծանուցում։
ՔԱՅԼ 4․ Անցեք ֆունկցիոնալության գնահատում։
Դիմումը ներկայացնելուց հետո Միասնական սոցիալական ծառայության մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ, կայցելի Ձեր բնակության վայր և կգնահատի Ձեր կարիքները։ Այնուհետև կստանաք ծանուցում գնահատման օրվա և ժամի վերաբերյալ։
ՔԱՅԼ 5․ Տեղեկացեք արդյունքների մասին։
Գնահատման որոշմանը և ծառայությունների անհատական ծրագրին կարող եք ծանոթանալ Ձեր էլեկտրոնային հասցեով կամ ծանուցման նախընտրելի եղանակով ստացված հաղորդագրության միջոցով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան