Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը
Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Կիպրոսի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 1–1 հաշվով։ Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ապոստոլոս Մանցիոսը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու դեմ հանդիպումը։
«Տղաները հոգի ու սիրտ դրեցին՝ խաղալով հիանալի թիմի դեմ։ Առաջին խաղակեսում կարող էինք վճռել հանդիպման ելքը։ Բացի գոլից՝ մենք հարվածեցինք դարպասաձողին և ևս մի քանի գոլային հնարավորություն ունեցանք։ Հիասթափություն կա, քանի որ կարող էինք ավելին ակնկալել»,- նշել է Մանցիոսը։
Մարզիչը նաև ընդգծել է, որ Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը։ «Չպետք է հիասթափված լինենք, պետք է ուրախ լինենք այս ազգային հավաքականի համար։ Քայլ առ քայլ ամեն ինչ ավելի լավ կլինի»,- ասել է նա։
Անդրադառնալով հանդիպման ընթացքին՝ Մանցիոսը նշել է, որ խաղն ընթացել է իր սպասումներին համապատասխան։ Նրա խոսքով՝ թիմը տակտիկապես պատրաստվել էր մրցակցությանը և ցուցադրել անհրաժեշտ արագությունն ու ճնշումը։ Նա նաև շնորհավորել է Յասոնաս Պիկիսին հաջող նորամուտի կապակցությամբ։ Մարզիչը շնորհակալություն է հայտնել նաև թիմին աջակցելու համար Երևան ժամանած երկրպագուներին՝ նշելով, որ նրանցից շուրջ 100-ը ներկա է եղել հանդիպմանը և ուժ տվել հավաքականին։ Մանցիոսը վերջում հավելել է, որ ֆուտբոլում շատ բաներ են պատահում, որոնք հնարավոր չէ կանխատեսել, և իրենք կսպասեն՝ տեսնելու հետագա զարգացումները։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Վերջին տուրի հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականն ունի 5 միավոր և կավարտի Ազգերի լիգայի այս փուլը երրորդ տեղում։ Կիպրոսի հավաքականը 8 միավորով ապահովեց երկրորդ տեղը խմբում։
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին, վերջին տուրի շրջանակում, ժամը 18։00-ին, մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմի հետ։
armsport.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան