Արհեստական բանականության օրեր Հայաստանում
Արդեն վաղուց Արհեստական բանականությունը կամ AI-ը միայն ծրագրավորողների համար գործիք չէ։ Այն դարձել է մեր շրջապատող իրականության անբաժան մասը։ Դրանով գրվում և խմբագրվում են տեքստեր, կառուցվում հետաքրքիր աղյուսակներ, ստեղծվում են տեսահոլովակներ, գրվում են երգեր և երաժշտություններ։ Մի խոսքով՝ արհեստական բանականությունն այսօր կարող է անել շատ ավելին, քան ընդամենը մի քանի տարի առաջ կարող էինք պատկերացնել։
Սակայն տեխնոլոգիական այս զարգացումը նոր հարցեր է առաջ բերում․ որքանո՞վ է արհեստական բանականությունը փոխում աշխատաշուկան, կրթական համակարգը և մարդկանց առօրյան, և արդյո՞ք Հայաստանում պատրաստ ենք այդ փոփոխություններին:
Հենց այս հարցերը բարձրացնելու նպատակ է հետապնդում այսօր` նոյեմբերի 13-ին մեկնարկող «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական միջոցառումը։ Միջոցառման շրջանակում Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն արհեստական բանականության գործնական կիրառմանը նվիրված դասընթացներ, քննարկումներ և աշխատարաններ։
Երկօրյա նախաձեռնության նպատակն է ԱԲ-ի անվտանգ և պատասխանատու օգտագործումը հասանելի ու հասկանալի դարձնել հասարակության լայն շրջանակների համար՝ անկախ տարիքից, մասնագիտությունից և բնակության վայրից։
Top news


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան