Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը
Հազը, բարձր ջերմությունն ու շնչառության դժվարացումը հաճախ կարող են սովորական մրսածության տպավորություն ստեղծել, սակայն երբեմն այս ախտանշանների հետևում կարող է թաքնված լինել ավելի լուրջ հիվանդություն՝ թոքաբորբը։ Դրա ուշ ախտորոշումն ու ոչ ճիշտ բուժումը կարող են հանգեցնել ծանր բարդությունների։ Թոքաբորբը վարակային հիվանդություն է, որն ախտահարում է թոքերը։ Վարակի հետևանքով թոքաբշտիկներում կարող է կուտակվել հեղուկ կամ թարախային արտադրություն, ինչն էլ դժվարացնում է շնչառությունը և օրգանիզմի թթվածնով ապահովումը։ Հիվանդության հարուցիչներ կարող են լինել բակտերիաները, վիրուսները, իսկ ավելի հազվադեպ՝ սնկերը։
Թոքաբորբով կարող են հիվանդանալ ցանկացած տարիքի մարդիկ, սակայն հիվանդության ծանր ընթացքի և բարդությունների վտանգն առավել մեծ է մինչև 5 տարեկան երեխաների, հատկապես՝ նորածինների, 65 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց շրջանում։ Ռիսկը մեծանում է նաև ծխողների, թերսնուցում ունեցող և օդի աղտոտվածության երկարատև ազդեցության ենթարկվող մարդկանց մոտ։
Մասնագետները հորդորում են նման ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել բժշկի։ Հատկապես վտանգավոր են շնչառության արտահայտված դժվարացումը, շրթունքների կամ մաշկի կապտավուն երանգը, գիտակցության խանգարումը և արյունախխումը։ Այս նշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ շտապ բժշկական օգնություն։
Թոքաբորբի բուժումը կախված է հիվանդության հարուցիչից, ծանրությունից և պացիենտի ընդհանուր առողջական վիճակից։ Բակտերիալ թոքաբորբի դեպքում կիրառվում են հակաբիոտիկներ, մինչդեռ վիրուսային ծագման թոքաբորբի դեպքում դրանք արդյունավետ չեն։ Որոշ վիրուսային վարակների դեպքում բժիշկը կարող է նշանակել հակավիրուսային դեղամիջոցներ։ Հիվանդության թեթև ընթացքի դեպքում բուժումը հնարավոր է իրականացնել տնային պայմաններում, սակայն միայն բժշկի նշանակմամբ և վերահսկողությամբ։ Ծանր դեպքերում անհրաժեշտ է հոսպիտալացում, երբեմն նաև թթվածնային աջակցություն և ներերակային բուժում։
Բուժման տևողությունը բոլոր պացիենտների համար նույնը չէ։ Մեծահասակների՝ չբարդացած համայնքում ձեռքբերովի բակտերիալ թոքաբորբի դեպքում հակաբիոտիկների բուժման կուրսը որոշ դեպքերում կարող է կազմել առնվազն 5 օր, եթե հիվանդի վիճակը կայունացել է։ Ավելի ծանր կամ բարդացած դեպքերում բուժումը կարող է երկարաձգվել։ Միևնույն ժամանակ, դեղորայքային բուժման ավարտը դեռ չի նշանակում լիարժեք ապաքինում։ Ջերմությունը սովորաբար անցնում է առաջին շաբաթվա ընթացքում, հազն ու շնչառական դժվարությունները կարող են պահպանվել մինչև 6 շաբաթ, իսկ ընդհանուր թուլությունը՝ մի քանի ամիս։
Թոքաբորբի դեպքում վտանգավոր է հատկապես ինքնուրույն հակաբիոտիկներ ընդունելու սովորությունը։
Քանի որ հիվանդության պատճառը կարող է լինել նաև վիրուսը, առանց ախտորոշման ընտրված հակաբիոտիկը ոչ միայն չի օգնի, այլև կարող է նպաստել հակաբիոտիկակայունության տարածմանը։ Չի կարելի նաև ինքնուրույն փոխել նշանակված դեղերի դեղաչափերը կամ դադարեցնել բուժումը՝ միայն այն պատճառով, որ ջերմությունն իջել է և ինքնազգացողությունը բարելավվել է։ Տնային միջոցները, տաք գոլորշու ներշնչումները կամ հազը մեղմացնող դեղամիջոցները չեն կարող փոխարինել բժշկական գնահատմանն ու անհրաժեշտ բուժմանը։
Առողջության համընհանուր ապահովագրության շնորհիվ բնակչությունը հնավարորություն կստանա արագ արձագանքել հիվանդության զարգացմանն ու սկսել բուժումն ավելի վաղ շրջանից քան հնարավոր է։ Այս մասին ներկայացնում է ինֆեկցիոն հիվանդությունների գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Արմեն Օհանյանը
Թոքաբորբի կանխարգելման գործում կարևոր նշանակություն ունեն պատվաստումները, մասնավորապես՝ պնևմակոկային և գրիպի դեմ պատվաստումները՝ ըստ տարիքի և բժշկական ցուցումների։ Ռիսկերը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում նաև պահպանել ձեռքերի հիգիենան, կանոնավոր օդափոխել տարածքները, խուսափել ծխելուց և ժամանակին բուժել շնչառական վարակները։
Թոքաբորբը բուժելի հիվանդություն է, սակայն դրա ծանր ընթացքից և հնարավոր բարդություններից խուսափելու համար վճռորոշ նշանակություն ունեն ժամանակին ախտորոշումն ու բժշկի նշանակած բուժման ճիշտ իրականացումը։
Top news


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով