Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը
Կյանքի 85-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը։
«Կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում վարպետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և նրա արվեստը գնահատող բոլոր մարդկանց»,-ասվում է տեքստում։
Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականին Երևանում։ 1946 թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարան, այնուհետև աշխատանքի է անցել Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մենապարող։ 1970 թվականին հրավիրվել է Լենինգրադի խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ։ Երեք տարի հետո վերադարձել է Երևան և ստանձնել պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Խաչատրյանի «Ռուսական պարը», Ավետիսյանի «Զարթոնք», Սակիլարու «Չոփչոփիկ» և այլն։ 1984-1986 թվականներին եղել է օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը։ 1987 թվականին Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Բարեկամություն Հայաստանի պարարվեստի պետական համույթը։
Կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում։ Հրավիրվել է ու աշխատել է Համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարախմբերի հետ։ 1973-1983 թվականներին եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ։ Աշխատել է նաև Հայաստանի պարի պետական անսամբլում։
Նորայր Մեհրաբյանի մահը անդառնալի և ծանր կորուստ է հայկական պարարվեստի համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է