Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին
Ադրբեջանը պլանավորում է ավելացնել Եվրոպա գազի մատակարարումը՝ նոր հանքավայրեր հայտնաբերելու միջոցով, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
Նոյեմբերի 12-ին Ալիևը մասնակցել է Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած «Մրցունակ Եվրոպայի կառուցում. նորարարություն, կապակցվածություն և մատչելի էներգիա» թեմայով կլոր սեղանի քննարկմանը։
Անդրադառնալով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի դերին՝ նա նշել է 2022 թվականին ստորագրված՝ էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ Ադրբեջանի և Եվրամիության միջև փոխըմբռնման հուշագիրը։ Նա հայտնել է, որ այդ ժամանակվանից ի վեր երկրից Եվրամիություն գազի մատակարարումները 8 միլիարդից աճել են մինչև 13 միլիարդ խորանարդ մետր։ Սա կազմում է Ադրբեջանի արտահանման գրեթե կեսը։ Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին՝ ընդգծելով այս առումով նոր հանքավայրերի հայտնաբերումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է