Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը
COP31-ի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ներկայացրել եմ 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը։ Անդրադարձել եմ Երևանում կայացած COP17-ի արդյունքներին և համաժողովի կազմակերպման ու բազմակողմ բանակցությունների վարման ընթացքում ձեռք բերած փորձին ու հաջողություններին։
Ընդգծել եմ, որ COP34-ը հյուրընկալելու մեր նախաձեռնությունը նաև համաշխարհային կլիմայական գործողություններին նպաստելու հնարավորություն է։ Այս համատեքստում կարևորել եմ կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության և կլիմայական ֆինանսավորման ուղղությամբ հանձնառությունների իրականացումը՝ առանձնացնելով լեռնային երկրների խոցելիությունն ու հարմարվողականության կարիքները։
Անդրադարձել եմ թեկնածության գործընթացի հետագա քայլերին՝ վերահաստատելով Արևելաեվրոպական խմբի անդամ երկրների և կոնվենցիայի քարտուղարության հետ բաց ու կառուցողական համագործակցության մեր պատրաստակամությունը»,- գրել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է