Մոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել
Մոսկվայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով վիրավորվել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին խորհրդական Սերգեյ Զավորոտնին։ Տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Ըստ գերատեսչության՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ Մոսկվայի Չերտանովո շրջանում՝ Կիրովոգրադսկայա փողոցում։ Պայթյունի պահին Զավորոտնին եղել է ավտոմեքենայի ղեկին։ «Նա տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, որտեղ բժշկական օգնություն է ստանում»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը, սակայն, չի հայտնել տուժածի առողջական վիճակի և ստացած վնասվածքների ծանրության մասին։
Ավելի վաղ անվտանգության ուժերին մոտ կանգնած Telegram-ալիքները, ինչպես նաև «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է Զավորոտնին։
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ քննիչները դիտարկում են պայթյունին Ուկրաինայի հետախուզական ծառայությունների հնարավոր առնչության վարկածը։ Այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատված


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է