Արևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահ
Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ Ուկրաինան երկու ամիս ժամանակ ունի Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար, հակառակ դեպքում Կիևը կբախվի Մոսկվայի կողմից «մեծ լարվածության»։ Չեխիայի առաջնորդը այս մասին հայտարարել է Telegraph թերթին տված հարցազրույցում։
Քաղաքական գործչի խոսքով՝ արևմտյան առաջնորդները պետք է «ուժեղ ճնշում» գործադրեն Ռուսաստանի վրա, Ուկրաինային տրամադրեն «հաջող պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ» և միաժամանակ օգտագործեն «բոլոր դիվանագիտական հմտությունները»՝ Մոսկվային համոզելու բանակցել։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների՝ հիմնվելով 2022 թվականին Ստամբուլում ձեռք բերված համաձայնությունների, Անքորիջում քննարկված «մոդելների» և «տեղում» ստեղծված իրավիճակի վրա։
«Ռուսաստանը պատրաստ է խաղաղ կարգավորման, բայց ունի բավարար հնարավորություններ՝ ինքնուրույն գործելու և հատուկ ռազմական գործողությունը շարունակելու համար»,- Reuters-ին ասել է Պեսկովը։
Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները որակել է լարվածության սրացում, որը, նրա կարծիքով, կարող է վերջ դնել հակամարտությանը։
Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ ուկրաինական հարվածները կօգնեն «ստեղծել պայմաններ՝ պատերազմը դադարեցնելուն ուղղված բանակցությունների համար»։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը RBC-Ukraine-ի հետ հարցազրույցում նույնպես ընդգծել է, որ Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության բանակցությունների վերսկսման ու լարվածության լիցքաթափման հասնելու համար նախ անհրաժեշտ է իրադրության առավելագույն սրացում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով