Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողները
Հակակոռուպցիոն պայքարում չպետք է լինի «մերոնք և ձերոնք» տրամաբանություն, պատասխանատվությունը պետք է վրա հասնի բոլորին՝ անկախ քաղաքական պատկանելությունից, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման հինգերորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստում։ Վարչապետի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը Հայաստանում ավելի ու ավելի տեսանելի է դառնում, ինչը ցույց է տալիս պետության անհանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ։
Փաշինյանը ցավալի է համարել, որ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունքում դատվում են նաև կառավարող թիմի և իշխանական շրջանակների ներկայացուցիչներ՝ կարևորելով այն փաստը, որ կոռուպցիոն գործունեությամբ զբաղվելու դեպքում որևէ մեկը չպետք է խուսափի պատասխանատվությունից։
«Եվ դա նորմալ է ոչ թե այն իմաստով, որ նրանք կոռուպցիոն գործունեությամբ են զբաղվել, այլ նորմալ է, որ եթե որևէ մեկը զբաղվում է կոռուպցիոն գործունեությամբ, անկախ նրանից՝ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կառավարող, թե ընդդիմադիր շրջանակի ներկայացուցիչ, պետք է վրա հասնի պատասխանատվությունը, հակառակ դեպքում մենք չենք հասնի արդյունքի։ Այսինքն՝ եթե էլի ընտրողաբար պիտի հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանություն լինի, չի ստացվի, որովհետև կա նաև մի փաստ. կոռուպցիոն ռիսկերը կրում են նրանք, ովքեր ունեն իշխանական լծակներ»,- ասել է նա։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով