Երևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներին
Չինական Նինգբո քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որի փակման արարողության ժամանակ ստուգատեսի դրոշը պաշտոնապես փոխանցվեց Հայաստանին՝ որպես հաջորդ առաջնությունը հյուրընկալող երկրի։
Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Երևանում կայանալիք աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2027 թվականի սեպտեմբերի 20-ին, իսկ մրցումային օրերը կտևեն 13 օր՝ սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 3-ը։ «Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնությունը կանցկացվի մայրաքաղաք Երևանում»,- նշել է ՀԾՖ նախագահը։
Անդրադառնալով Չինաստանում Հայաստանի հավաքականի գրանցած արդյունքներին և դրանց շուրջ հնչող քննադատություններին՝ Հարությունյանը խոստովանել է, որ ֆեդերացիան ևս մտահոգված է և առաջիկայում հետևություններ կանի. «Գիտեմ, որ շատերդ մտահոգվել եք ընթացիկ արդյունքներով, մենք էլ ենք խնդիր տեսնում արձանագրված արդյունքներում: Առաջիկայում ֆեդերացիան կվերլուծի տեղի ունեցածը և եզրակացություններ կանի: Երևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներին:
Իսկ որոշ շահարկողներին ասեմ՝ ծպտուններդ դուրս չէր գալիս, երբ, օրինակ, նույն արդյունքը եղել է 2022 թվականին: Չեք խոսել, որովհետև գլխավոր մարզիչը ու գլխավոր քարտուղարը ձեր սիրելի Փաշիկ Ալվերդյանն էր, ֆեդերացիայի նախագահը՝ Հրաչյա Ռոստոմյանը: Հեռու մնացեք ֆեդերացիայից և մեր մարզիկներից»,- եզրափակել է Արայիկ Հարությունյանը։
Նինգբոյում ավարտված աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտի արդյունքով նվաճեց ընդամենը մեկ մեդալ․ գերծանր քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Վարազդատ Լալայանը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին