Կրեմլը որեւէ մանրամասն տեղեկություն չունի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին, որի մասին խոսել էր Դոնալդ Թրամփը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը դեռեւս չի վերադարձել ԱՄՆ-ից եւ Վլադիմիր Պուտինին չի զեկուցել ամերիկյան նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին։
Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ համոզված է, որ Ուկրաինայի հակամարտությունը «բավականին շուտով» կավարտվի։
«Եթե նայենք Ռուսաստանին եւ Ուկրաինային, ապա խոսքը պատերազմի մասին է։ Սա պատերազմ է։ Ի դեպ, մենք բավականին շուտով կհասնենք դրա ավարտին»,- ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել էր «լայնածավալ համաձայնագրի» մասին, որը «կվերաբերի ոչ միայն Ուկրաինային»։ Նրա խոսքով՝ այն կարող է ընդգրկել ամբողջ Եվրոպան։ Նա չի հստակեցրել համաձայնագրի մանրամասներն ու ստորագրման ժամկետները։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում իր վարչակազմը շատ բան կանի։
«Հաջորդ մեկ-երկու շաբաթվա ընթացքում դուք շատ հետաքրքիր բաներ կտեսնեք։ Մենք շատ բան ենք նախապատրաստում»,- հավելել էր նա։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում