Մշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգը
Ընթացքի մեջ են հայերենի իմացության ստուգման եւ գնահատման ունիվերսալ համակարգի /հայկական TOEFL/ մշակման աշխատանքները, որն օգտագործվելու է նաեւ ընդունելության գործընթացում, ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախատեսվում է 2027 թվականից փուլային տարբերակով իրականացնել համակարգի փորձարկումն ու ներդրումը, ինչը կօգնի սահմանել պետական չափորոշիչները։
Ինստիտուցիոնալ այս մեխանիզմները կկարգավորեն քաղաքացիության եւ ռեզիդենտության հետ կապված գործընթացներն ինչպես սփյուռքահայերի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիություն հայցող այլ անձանց համար։
«Մեր աշխատանքների կարեւոր ուղղություններից է հայերենի թվային կենսունակության բարելավումը։ Տեխնոլոգիական զարգացման ներկա պայմաններում սա հայերենի կենսունակության ապահովման կարեւորագույն նախապայմաններից է»,- ասել է նախարարը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում