Հարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղել
Նոյեմբերի 6-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի ավանի վրա։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։ «ԱԹՍ-ի բեկորների անկման հետևանքով ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան»,- հայտնել են շտաբից՝ այլ մանրամասներ չհրապարակելով։
Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ հարձակման թիրախը Աֆիպսկի նավթավերամշակման գործարանն է եղել։ Հարվածից հետո ձեռնարկության տարածքում թանձր ծուխ է բարձրացել, որը, տեղի բնակիչների խոսքով, հասել է նույնիսկ Կրասնոդարի ծայրամասեր։
Աֆիպսկի ՆՎԳ-ն Ռուսաստանի հարավի խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկություններից է։ Այն պատկանում է միլիարդատեր Միխայիլ Գուցերիևի «Սաֆմար» խմբին։ Գործարանն ի վիճակի է տարեկան վերամշակել շուրջ 7,2 միլիոն տոննա հումք՝ արտադրելով բենզին, դիզելային վառելիք և նավթամթերքի այլ տեսակներ։ Միևնույն ժամանակ, ձեռնարկությունը հիմնականում արտահանման ուղղվածություն ունի և ներքին շուկայի համար արտադրանք չի թողարկում։
Սա ընթացիկ տարվա ընթացքում գործարանի վրա անօդաչուների արդեն յոթերորդ հարձակումն է։ Նախորդ հարվածները գրանցվել էին հունվարի 21-ին, մարտի 14-ին, հունիսի 11-ին, հուլիսի 14-ին, օգոստոսի 25-ին և սեպտեմբերի 26-ին։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում