Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետ ԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում է Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով Միշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնը Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով Կառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումները Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից ՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով Նրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդները Հհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկը

Մենք սիրում ենք հայրենիքը, բայց ատում ենք պետությունը. վարչապետԱԳՄԱ փոխնախարարը Լիտվայում էԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՄիշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնըԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովԿառավարությունը կապահովի 2026-ի ագրոապահովագրության հատուցումներըԱնչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ ԿոնգրեսիցՍԱՏՄ-ն 2026-ին կաթնամթերքի արտադրություններում և մասնագիտացված իրացման կետերում կատարել է պլանային 120 ստուգում, կայացվել է կասեցման 25 որոշում2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովԷրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել ԱդրբեջանՆրա գլխավոր ժառանգությունը շատ ավելին է, քան ռեկորդներըՀհաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկըԱրարատ-Արմենիան պարտություն կրեց ՊորտուգալիայումԵվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էՈստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԱվելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըՎարչապետը պատասխանում է Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026-ի մասնակիցների հարցերին (տեսանյութ)Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱսիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործումՀամագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջևՎարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցումԱրսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալԴավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներինՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՌադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ
Սպորտ

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

2027 թվականին մասսայական սպորտի ծրագրին նախատեսվում է հատկացնել 12.92 մլրդ դրամ, ինչը 134.8 տոկոսով գերազանցում է 2026 թվականի ցուցանիշը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայցման ժամանակ այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի ֆինանսավորման առաջնահերթությունները, նոր ծրագրերն ու Հայաստանում անցկացվելիք միջազգային խոշոր մարզական միջոցառումները։

Ըստ նախարարի՝ սպորտի ֆինանսավորման աճը վերջին տարիներին եղել է պետական շարունակվող քաղաքականություն․ 2021-2025 թվականներին ոլորտի փաստացի ծախսերը կրկնապատկվել են՝ հասնելով 8.4 մլրդ դրամի։

Լողի, դահուկային սպորտի ու հրաձգության անվճար պարապմունքներ մարզերի դպրոցականների համար

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է մարզերում երեխաների համար սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը։

«Մարզերում ներդրվել է դպրոցականների լողի անվճար պարապմունքների ծրագիր մասնավոր լողավազաններում։ Այժմ մարզաձևերի շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նաև դահուկային սպորտն ու հրաձգությունը։ Այս մարզաձևերի ուսուցումը կֆինանսավորվի պետական միջոցներով, և մեր երեխաները կունենան սպորտով զբաղվելու ավելի մեծ հնարավորություններ»,- նշել է նախարարը։

Միաժամանակ կշարունակվեն Վարչապետի հովանու ներքո անցկացվող դպրոցականների մրցաշարները։

4.9 մլրդ դրամ՝ մարզադպրոցների շենքային պայմանների բարելավմանը

Շարունակվելու են նաև մարզական ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները։ 2027 թվականին մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար նախատեսվում է 4.9 մլրդ դրամ։ Աշխատանքներ կիրականացվեն 8 մարզական հաստատությունում, ևս 10-ի համար կմշակվեն նախագծային փաստաթղթեր։

Միջազգային ինչպիսի՞ խոշոր առաջնություններ կհյուրընկալի Հայաստանը

Անդրադառնալով միջազգային մրցաշարերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով։

Հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որոնց նախատեսվում է շուրջ 50 երկրի մասնակցություն։ Մինչ խաղերի մեկնարկը՝ Երևանում տեղի կունենա ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովը, իսկ Ֆրանկոֆոնիայի խաղերից անմիջապես հետո կմեկնարկեն Համահայկական խաղերը։

Բացի այդ՝ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը՝ ձմռանը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը՝ գարնանը և ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը՝ աշնանը։

Քննարկվում են նաև բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության, սպորտային պարերի աշխարհի առաջնության, մինչև 21 տարեկանների, երիտասարդների և պատանիների վարկանիշային մրցումների, ինչպես նաև լողափնյա վոլեյբոլի մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության անցկացման հնարավորությունները։

«Այս առաջնությունները մեր երկիրը միջազգային մարզական քարտեզում դիրքավորելու շատ կարևոր նախաձեռնություններ են։ Մենք արդեն տեսնում ենք, որ մեր երկրի վարկանիշը սպորտի ոլորտում գնալով ամրապնդվում է, և յուրաքանչյուր հաջորդ համագործակցություն շատ ավելի մեծ վստահությամբ է վերապահվում մեր երկրին»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

2.47 մլրդ դրամ՝ բարձր նվաճումներ ունեցող և հեռանկարային մարզիկների խրախուսումը

Բարձր նվաճումներ ունեցող և հեռանկարային համրվող մարզիկների խրախուսումը կշարունակվի՝ այդ նպատակին ուղղելով շուրջ 2.47 մլրդ դրամ։ Օլիմպիական խաղերի նախապատրաստման ծրագրի շրջանակում մարզիկները կշարունակեն ստանալ ամենամսյա ֆինանսական աջակցություն՝ մարզումներին և մրցումներին նախապատրաստվելու համար։