Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հովտաշատ գյուղի բնակիչ մի անհատ ձեռնարկատեր, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, զբաղվում է ձկնաբուծությամբ։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ տեղեկության ստուգման ընթացքում պարզվել է, որ հովտաշատցի 44-ամյա ձեռնարկատերը ոչ միայն չունի ջրօգտագործման թույլտվություն, այլև չի կատարել հողային օրենսգրքի պահանջները՝ չի փոխել հողի նպատակային նշանակությունը և ձկնաբուծարանը գործարկել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքում։
Նոյեմբերի 2-ին համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվող 44-ամյա տղամարդուն և նրա երկու համագյուղացիներին։ Ձկնաբուծարանը կնիքվել է։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։
Նախաքննությունը շարունակվում է։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում