Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է
Իտալական Ferrari ընկերության առաջին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան՝ Luce-ն, արդեն սպառված է մինչև 2027 թվականը։ ԱՄՆ-ում ավտոմեքենայի մեկնարկային գինը կազմում է 560,8 հզ. դոլար, սակայն ո՛չ բարձր գինը, ո՛չ էլ դրա դիզայնի շուրջ ծագած քննադատությունները չեն խանգարել գնորդների հետաքրքրությանը։
Luce-ի այն քանակը, որը նախատեսում ենք վաճառել հաջորդ տարի, արդեն ամբողջությամբ պատվիրված է»,- ասել է Ferrari-ի տնօրեն Բենեդետտո Վինյան։ Նրա խոսքով՝ այժմ պատվեր գրանցող հաճախորդները ավտոմեքենան ստանալու համար պետք է սպասեն մեկ տարի։ Ընկերությունը չի հայտնել, թե քանի ավտոմեքենա է նախատեսում վաճառել, ինչպես նաև չի ներկայացրել պատվերների աշխարհագրական բաշխվածությունը։
Տեխնիկական բնութագրերով Luce-ն հագեցած է չորս էլեկտրաշարժիչով՝ յուրաքանչյուր անիվի համար մեկական։ Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 1035 ձիաուժ, իսկ պտտող մոմենտը՝ 730 ֆունտ-ֆուտ։ Ferrari-ի տվյալներով՝ ավտոմեքենան 0-ից 100 կմ/ժ արագության է հասնում 2.5 վայրկյանում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում