Ռաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու է
Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ 29-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։
Ռաֆինյայի գործող պայմանագիրն ավարտվում էր 2028 թվականին, ուստի նոր համաձայնագրով կողմերը երկարաձգում են համագործակցությունը ևս երկու տարով։ Նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս սեպտեմբերին, ինչի մասին ակումբի անդամների ժողովում հայտնել էր մարզական տնօրեն Դեկուն։ Այժմ իրավական ու փաստաթղթային բոլոր ձևակերպումներն ավարտված են։
Բրազիլացի վինգերը նոր պայմանագրին մոտենում է կարիերայի լավագույն մարզավիճակում։ Ընթացիկ՝ 2026/27 մրցաշրջանում նա արդեն հասցրել է դառնալ 19 գոլի հեղինակ․ 15-ը՝ Լա լիգայում, 4-ը՝ Չեմպիոնների լիգայում։ Ռաֆինյան գոլի հեղինակ է դարձել երեք խաղում անընդմեջ, ընդ որում՝ վերջին երկու հանդիպումներում ձևակերպել է դուբլ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ասթոն Վիլայի» դեմ տպավորիչ հաղթական խաղում (3:0)։
Ակումբի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ռաֆինյան արդեն իսկ լուրջ հետք է թողել «կապտանռնագույնների» պատմության մեջ.
Բրազիլացի լեգենդների շարքում. «Բարսելոնայի» մարզաշապիկով անցկացրած 190 խաղով և խփած 94 գոլով նա 4-րդ տեղում է ակումբի պատմության լավագույն բրազիլացի ֆուտբոլիստների ցանկում (թե՛ խաղերի, թե՛ գոլերի քանակով)։
Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրների կողքին. «Ասթոն Վիլայի» դարպասը խփած երկու գնդակից հետո եվրոպական գլխավոր մրցաշարում Ռաֆինյայի գոլերի թիվը «Բարսելոնայի» կազմում հասավ 23-ի։ Այս ցուցանիշով նա հավասարվեց Ռոբերտ Լևանդովսկուն և այժմ զիջում է միայն ակումբի լեգենդներ Լուիս Սուարեսին (25 գոլ) ու Լիոնել Մեսիին (120 գոլ)։
armsport.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ